Բաժիններ՝

Ջոն Բոլթոնը կայցելի Թուրքիա

Ազգային անվտանգության հարցերով Միացյալ Նահանգների նախագահի օգնական Ջոն Բոլթոնը Նոր տարուց հետո կայցելի Թուրքիա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը:

«Նոր տարուց հետո ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնականը կայցելի Թուրքիա, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի իրադրությունը Սիրիայում»,- նշել է նա:

Ավելի վաղ Չելիքը հայտնել էր նաև, որ թուրքական պատվիրակությունը, որի կազմի մեջ են մտնում Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը, դեկտեմբերի 29-ին կմեկնեն Ռուսաստան: Այցի ընթացքում կողմերը կքննարկեն Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31