Աթենքի կենտրոնում պայթյուն է որոտացել եկեղեցու մոտ
Պայթուցիկ սարք է գործել Աթենքի կենտրոնի Կոլոնակիի շրջանում՝ Սուրբ Դիոնիսիոսի եկեղեցու մոտ: Այդ մասին հայտնել է «Sputnik Հունաստան» գործակալությունը:
Վիրավորվել է ոստիկանը, որը մոտեցել էր ռումբին: Այժմ շրջանը արգելափակված է ոստիկանության կողմից: Վկաների ցուցմունքների համաձայն՝ պայթյունը տապալել է կայանված մոտոցիկլետները, պայթյունի ալիքից մի կողմ են նետվել աղբարկղները:
Newsit հրատարակությունը գրում է, որ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 7:10-ին (Երեւանի ժամանակով 9:10-ին) եւ, բացի ոստիկանից, վիրավորվել է նաեւ եկեղեցու պահակը: Նա տեսել էր կասկածելի առարկան եւ ոստիկանություն կանչել: Հենց որ ոստիկանը մոտեցել է, ռումբը պայթել է, գրում է հրատարակությունը: Ռումբը դրված է եղել մետաղական արկղի մեջ եկեղեցու մուտքի մոտ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: