
Բեռլինը դեմ է Եվրոպայում ամերիկյան միջին հեռահարության հրթիռների տեղակայմանը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հանդես է եկել Եվրոպայում միջուկային մարտագլխիկներով ամերիկյան միջին հեռահարության հրթիռների տեղակայման դեմ՝ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից (ՄՓՀՀՊ) ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում։
«Եվրոպան ոչ մի դեպքում չպետք է վերածվի սպառազինությունների սանձազերծման շուրջը բանավեճերի հարթակի,- ասել է նախարարը DPA գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարկվել է դեկտեմբերի 26-ին:- Միջին հեռահարության նոր հրթիռների տեղակայումը Գերմանիայում մեծ դժգոհություն կառաջացնի»:
«Սպառազինությունների կուտակումը միանգամայն սխալ պատասխան կլիներ»,- ընգծել է Մաասը՝ մեկնաբանելով ՄՓՀՀՊ-ի խախտման համար Ռուսաստանին առաջադրվող մեղադրանքները: «80-ական թվականների քաղաքաքականությունը չի օգնի պատասխանելու այօրվա հարցերին»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: