Բաժիններ՝

Երեք ուսանող է զոհվել Պեկինի համալսարանական լաբորատորիայում տեղի ունեցած պայթյունից

Երեք ուսանող է զոհվել պայթյունի հետեւանքով, որը տեղի է ունեցել Պեկինի տրանսպորտի համալսարանի լաբորատորիայում անցկացված քիմիական փորձի ժամանակ: Այդ մասին ասված է Պեկինի հրշեջ վարչության հաղորդագրության մեջ:

Պատահարի վերաբերյալ հաղորդագրությունը հրշեջ բաժանմունքն ստացել էր ժամը 09:34-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:34-ին): Պայթյունը տեղի է ունեցել համալսարանի շենքի արեւելյան հատվածում, երբ սովորողները փորձեր էին անցկացնում լաբորատորիաներից մեկում:

Պատահարի վայր է ուղարկվել ութ հրշեջ հաշվարկ: Ժամը 10:20-ին (Երեւանի ժամանակով ժամը 06:20-ին) հրշեջներին հաջողվել է իրադրությունը վերցնել հսկողության տակ: Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ ուսանողները լաբորատորիայում կեղտաջրերի մաքրման փորձեր էին անցկացնում:

Արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել է երեք ուսանող, որոնք մասնակցում էին գիտափորձին: Ներկայում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը փորձում է պարզել պատահարի հանգամանքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31