Ուկրաինայի զինված ուժերը Ազովի ծովում հարձակվել են չորս նավի վրա. նավաստի է զոհվել
Ուկրաինայի զինված ուժերը Տագանրոգի ծոցում հարձակվել են 4 նավերի վրա, ինչի հետևանքով մեկ նավաստի զոհվել է։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռոստովի մարզպետ Յուրի Սլյուսարին։
«Տագանրոգի ծոցում հարձակման են ենթարկվել ընդհանուր առմամբ չորս տարբեր նշանակության նավեր, որոնցից մեկը մեթանոլ տեղափոխող լցանավ էր <…> Տեխնիկական նավից մեկ նավաստի զոհվել է», – գրել է նա Max հարթակում։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ուրիշ ոչ ոք չի տուժել։ Մարզպետը նաև ընդգծել է, որ մեթանոլի թափվելու կամ արտահոսքի սպառնալիք չկա։ Նավերը աննշան վնասներ են կրել։
Սլյուսարը պարզաբանել է, որ զինվորները ոչնչացրել են ավելի քան 15 անօդաչու թռչող սարք։ Հարձակման են ենթարկվել Տագանրոգ քաղաքը, ինչպես նաև Ազովի և Նեկլինովսկի շրջանները։
Ռոստովի մարզում շարունակվում է անօդաչու թռչող սարքերի սպառնալիքը։
Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներին ի պատասխան՝ ռուսական զորքերը հարվածներ են հասցնում բացառապես ռազմական օբյեկտներին և Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին՝ օգտագործելով բարձր ճշգրտության օդային, ծովային և ցամաքային զենք, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։

