Բաժիններ՝

Ֆրանսիայում թունավոր նյութեր փոխադրող բեռնատար գնացք է դուրս ընկել ռելսերից

Մարտի 22-ի առավոտյան Ֆրանսիայի Լանդի դեպարտամենտում ռելսերից դուրս է ընկել ամոնիակ եւ սոդա փոխադրող բեռնատար գնացքը: Այդ մասին ասված է տեղի իշխանությունների հաղորդագրության մեջ:

«Այսօր առավոտյան տասը վագոնից բաղկացած բեռնատար գնացքը ռելսերից դուրս Է ընկել Բեգաարի կոմունայում… Տասը վագոնից վթարվել են երեքը, որոնք թունավոր նյութեր Էին փոխադրում»,- նշվում է հայտարարության մեջ: Ճշտվում է, որ, մասնավորապես, ռելսերից դուրս է ընկել վագոն, որտեղ կար 32 տոննա ամոնիակ, դրանից արտահոսք չի եղել:

«Երկու այլ վագոններ, որոնցով փոխադրվում էր 66 եւ 67 տոննա սոդա, պառկած են գետնին: Դրանցից մեկից ոչ մեծ արտահոսք է տեղի ունեցել… Այն առանձնակի վտանգ չի ներկայացնում»,- նշում են իշխանությունները: Միջադեպի վայրում աշխատում են փրկարարները, դրա շուրջը անգտանգության գորտի է հաստատվել: Իշխանությունները հորդորում են մարդկանց խուսափել պատահարի գոտուց եւ կատարել փրկարարական ծառայությունների պահանջները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031