Բաժիններ՝

Garuda Indonesia ավիաընկերությունը չեղարկել է Boeing 737 MAX 49 ինքնաթիռ գնելու պատվերը. AFP

Garuda Indonesia («Գարուդա Ինդոնեզիա») ազգային ավիաընկերությունը չեղարկել է Boeing 737 MAX 8 49 ինքնաթիռ ձեռք բերելու պատվերը: Այդ մասին հայտնել է Agence France-Presse (AFP)-ը:

«Մենք Boeing-ին նամակ ենք ուղարկել՝ խնդրելով չեղարկել պատվերը: Garuda-ի ուղեւորները կորցրել են վստահությունը եւ չեն ցանկանում թռչել [Boeing 737] MAX-ով»,-գործակալությունը մեջբերում է ինդոնեզական ավիափոխադրողի ներկայացուցչի խոսքը:

Ինչպես նշում է AFP-ն, սա Boeing-ի հետ կնքված պարտավորագրի լուծարման առաջին հաստատված դեպքն է Եթովպիայում հանրանավի վթարի ենթարկվելուց հետո:

Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8 ինքնաթիռը Եթովպիայում կործանվել է մարտի 10-ին. դրա հետեւանքով զոհվել Է 157 մարդ: Համանման մոդելի ինքնաթիռի կործանում է տեղի ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում, այդ ժամանակ զոհվել էր 189 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս