Տոկիոյի օդանավակայանում երկու բեռնատար ինքնաթիռներ են բախվել. Kyodo

Ճապոնիայի Air Japan ավիաընկերության բեռնատար Boeing 767-ը Տոկիոյի Նարիտա միջազգային օդանավակայանում բախվել է FedEx միջազգային փոստային ծառայության McDonnell Douglas MD-11 ինքնաթիռի հետ: Ոչ ոք չի տուժել: Այդ մասին հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ երկու ինքնաթիռներն էլ մեկնում էին Շանհայ եւ բախվել են պոչային մասերով: Վնասվել են Boeing 767-ի պոչաթեւերը, FedEx-ի ինքնաթիռի շարժիչներից մեկը:

Միջադեպի հետեւանքով ժամանակավորապես փակվել է օդանավակայանի թռիչքավայրէջքային գոտիներից մեկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031