Բաժիններ՝

Թրամփի պատերազմն ընդդեմ Facebook-ի և Google-ի

ԱՄՆ-ի նախագահը վստահ է, որ տեխնոլոգիական հսկաները, ամերիկյան հեռուստատեսային շոուներն ու լրատվամիջոցները քաղաքական հստակ պատվեր են կատարում: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Բրազիլիայի նախագահ Ջաիր Բոլզոնարոյի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում Դոնալդ Թրամփը այսօր նշել է, որ իր Twitter-ի և այլ թվային հարթանկների հետևորդների ընդհանուր թիվը ներկայումս գերազանցում է 100 միլիոնը: Թրամփը ըդգծել է, որ ինքը օգտվում է առկա իրադրությունից՝ գտնվելով հանրության ուշադրության կենտրոնում:

Ըստ Bully Pulpit Interactive կազմակերպության՝ Facebook-ի և Google-ի քաղաքական գովազդների թափանցիկության զեկույցները ցույց են տալիս, որ Թրամփի վերընտրության քարոզարշավի բյուջեն դեմոկրատ թեկնածուների Facebook-ի և Google-ի քաղաքական գովազդների համընդհանուր բյուջեից գրեթե կրկնակի անգամ ավելին է: Այդուհանդերձ, Թրամփը շարունակում է մեղադրել տեխնոլոգիական հսկաներին կողմնակալության մեջ:

«Ինչ-որ բան է կատարվում: Մարդկանց անունները հեռացվում են, չեն երևում: Վստահ եմ,եթե պահպանողական եք, կամ հանրապետական՝հայտնվում եք որոշակի խմբում և խտրականության, մեծ խտրականության թիրախ դառնում: Ես դա տեսնում եմ Facebook-ում և Twitter-ում ու այլ հարթակներում», – հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Ավելի վաղ երեքշաբթի օրը Դոնալդ Թրամփի սոցիալական ցանցերի գծով տնօրեն Դեն Սքավինոն զայրացած հաղորդագրություն է հրապարակել՝ հարցականի տակ դնելով Facebook-ի գործառույթները, քանի որ վերջինս օրեր առաջ հեռացրել էր իր գրառման տակ կատարած մեկնաբանությունները:

Տեխնոլոգիական հսկան ներողություն էր խնդրել ու հավելել, որ Facebook-ը ալգորիթմների միջոցով ավտոմատ կերպով հեռացնում է կարճ ժամանակահատվածում արված «միանման, կրկնվող» հաղորդագրությունները՝ համարելով այն փոստաղբ ՝ սպամ:

Թրամփը մեղադրում է արմատական ձախ դեմոկրատներին սոցիալական հարթակները, հեռուստատեսային շոուներն ու լրատվամիջոցները սեփական նպատակներին ծառայեցնելու մեջ:

«Ժողովուրդը խելացի է, ժողովուրդը տեսնում և հասկանում է ամեն ինչ: Մարդիկ ուտում են այն ինչ մատուցում են իրենց բայց վերջում անում իրենց հետևությունը: Սա շատ վտանգավոր իրավիճակ է: Համաձայն եմ, կարծում եմ՝պետք է զբաղվել այս խնդրով»,- հավելել է Թրամփը:

Հավելենք, որ Թրամփի անցումային թիմի անդամ Նունեսը երկուշաբթի դատի է տվել Twitter ընկերությանը՝ իր անձի հասցեին անձնական վիրավորանքներ հասցրած կեղծ օգտատերերի հաշիվները ժամանակին չարգելափակելու համար `պահանջելով Twitter-ից 250 մլն դոլարի փոխհատուցում:​

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս