Արդյո՞ք Boeing Max 8 ինքնաթիռները վստահելի են
Եթովպիական ավիաուղիների վթարում զոհվածների ընտանիքները սգում են իրենց հարազատների համար, իսկ միջազգային հանրությունը պատասխաններ է պահանջում: Քննչական գործընթացը փորձում է պարզել, արդյոք վթարի պատճառը օդաչուի սխալն էր թե՝ օդանավը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
«Խնդիրն այն է, որ երբ օդանավի անսարքության պատճառով օդաչուն սխալ տվյալներ է ստանում եւ փորձում շտկել իրավիճակը, անսարք մասը շարունակում է սխալ տվյալներ հաղորդել եւ օդաչուն չի կարողանում ճիշտ գործել», – նշում է նախկին ավիաանվտանգության տեսուչ Գրեգորի Ֆեյթը:
Նշենք, որ որոշ օդաչուներ նախկինում հայտնել էին, որ Boeing Max 8 ինքնաթիռն ունի կառավարման համակարգի խնդիր:
«Խոսքը վայրկյանների մասին է: Մեզ անհրաժեշտ է լինում վայրկյանների ընթացքում հասկանալ խնդիրը եւ կարգավորել այն», – Օդաչուների ընկերակցության ներկայացուցիչ կապիտան Դենիս Թաջերի խոսքով, մինչ 2018-ի հոկտեմբերին Ինդոնեզիայում տեղի ունեցած ավիավթարը, Boeing ընկերությունը չեր հայտարարել, որ նոր Boeing Max 8 ինքնաթիռների վրա տեղադրված է նոր կառավարման համակարգ, – «Մենք այդ համակարգի համար չէինք վերապատրաստվել, մենք ընդհանրապես դրա գոյության մասին տեղյակ չէինք»:
Բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում եւ Եթովպիայում ժամանակավորապես դադարեցրել են Boeing Max 8 ինքնաթիռների գործածումը: Տեղի ունեցածից հետո Boeing-ին բարդ է լինելու վերականգնել իր հեղինակությունը, նշում են փորձագետները:
«Նրանք կրելու են միլիոնավոր, եթե ոչ միլիարդավոր դոլարների կորուստ: Սակայն, չմոռանանք, որ դա մի ընկերություն է, որը անցյալ տարի 10 միլիարդ դոլարի եկամուտ է գրանցել: Այլ կերպ ասած իրավիճակը բարդ է, սակայն, նրանց մրցունակությանը մեծ վտանգ չի սպառնում», – նշում է Teal Group-ի ավիացիայի վերլուծաբան Ռիչարդ Աբուլաֆիան:
Նույնիսկ հաշվի առնելով բոլոր ավիավթարները, վիճակագրությունը ցույց է տալիս՝ օդային հաղորդակցությունը շարունակում է մնալ առավել անվտանգ փոխադրամիջոցը: