
ՆԱՏՕ-ն նախատեսում է Լեհաստանում կառուցել ԱՄՆ ռազմական տեխնիկայի պահեստ

ՆԱՏՕ-ն նախատեսում է երկու տարվա ընթացքում Լեհաստանում ամերիկյան ռազմական տեխնիկայի պահեստ կառուցել: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, The Wall Street Journal- ին այս մասին հաղորդել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Սա ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք աշխատում Միացյալ Նահանգների հետ», – ասել է Ստոլտենբերգը թերթին տված հարցազրույցում:
Պահեստը կկառուցվի Պովիդզ գյուղում՝ ավիացիոն բազայի հարեւանությամբ: Նախատեսվում է շինարարության համար հատկացնել 260 մլն դոլար: Մեկնարկը կտրվի այս տարվա ամռանը: Պահեստում տեղ կգտնեն ամերիկյան զրահապատ մեքենաներ, զինամթերք եւ զենքեր: