Boeing-ը 737 MAX-ը խցիկում տվիչների կեղծ ցուցմունքների ճանաչման սարքեր կտեղադրի. ABC
Միացյալ Նահանգների Boeing կորպորացիան Boeing 737 MAX շարքի բոլոր ինքնաթիռներում կտեղակայի սարքավորանք, որն ազդանշան է տալիս խցիկում տվիչների կասկածելի կամ կեղծ ցոուցմունքների դեպքում, ինքնաթիռներ, որոնցից մեկն օրերս աղետի ենթարկվեց Եթովպիայում: Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ
Նրանք հայտնել են ինքնաթիռների տվյալների սարքավորանքում նորամուծության քննարկման էությունը, որը վարում են Boeing-ը եւ ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը: Նրանք, մասնավորապես, առաջարկում են Boeing 737 MAX-ը հանդերձել ցուցանիշների մշակման եւ վերլուծության ավտոմատ համակարգով, որոնք ստացվում են խցիկում երկու հանգուցային տվիչներից:
Հեռուստաընկերության տեղեկատվությամբ՝ Boeing 737 MAX-ում այդ սարքավորանքի տեղակայումը փաստորեն լուծված հարց է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: