Ցանցում հայտնվել է Չինաստանի արեւելքում գտնվող «Ցզյանսու Տյանցզյայ» քիմիական գործարանում պայթյունի պահի տեսանյութը։
ԿԺԴՀ-ն հրաժարվել է Քեսոն քաղաքում Հարավային Կորեայի հետ կապի գրասենյակի աշխատանքին հետագա մասնակցությունից:
Գրեթե 2,5 մլն բրիտանացիներ են ստորագրել այն հանրագիրը, որում կոչ է արվում հրաժարվել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 26-ին Փարիզում կընդունի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին:
Ճապոնիայի Air Japan ավիաընկերության բեռնատար Boeing 767-ը Տոկիոյի Նարիտա միջազգային օդանավակայանում բախվել է FedEx միջազգային փոստային ծառայության McDonnell Douglas MD-11 ինքնաթիռի հետ: Ոչ ոք չի տուժել:
Քրայսթչերչի մզկիթներում ահաբեկչական գրոհից տուժածներին օգնելու համար կամավոր նվիրատվությունների հիմնադրամները հանգանակել են ավելի քան 10 մլն նորզելանդական դոլար (6,88 մլն դոլար):
Ղազախստանի մայրաքաղաքում ոստիկանությունը բերման է ենթարկել մի քանի տասնյակ մարդկանց, որոնք «Շափագաթ» առեւտրական կենտրոնի մոտ էին հավաքվել, որպեսզի իրենց անհամաձայնությունը հայտնեն Աստանան Նուր Սուլթան քաղաք վերանվանելուն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ համաձայն չէ Եվրամիությունից իր երկրի դուրս գալը չեղարկելու գաղափարին:
Բրազիլիայի նախկին նախագահ Միշել Տեմերը (2016 – 2018) գլխավորել է կազմակերպված հանցավոր խմբավորում, որը երկրի տարածքում գործել է 40 տարի:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը մարտի 21-ին հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն ի շահ Իսրայելի ավելի շատ է գործում, քան ցանկացած այլ նախագահ ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում։
Չինաստանի Յանչեն քաղաքի հիվանդանոցները, որտեղ մարտի 21-ինպայթյուն է տեղի ունեցել քիմիական գործարանում, ընդհանուր առմամբ ընդունել են 640 տուժածների:
Միացյալ Նահանգերը հնարավորինս ամեն ինչ կանի, որպեսզի պատասխանատվության ենթարկի նրանց, ովքեր մասնակցել են Ռոբերտո Մարերոյի՝ վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի քարտուղարի ձերբակալմանը, ինչպես նաեւ այն անձանց, ովքեր արել են այդ կարգադրությունը:
Reuters-ի փոխանցմամբ՝ Կրեմլը մարտի 21-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ի միջուկային զենքեր կրող B-52 ռազմավարական ռմբակոծիչի թռիչքները Բալտիկ ծովի չեզոք ջրերի շրջակայքում լարվածություն են ստեղծել տարածաշրջանում:
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը բրիտանացի պատգամավորներին, որոնք հրաժարվում են հաստատել Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու համաձայնագիրը (Brexit), նախազգուշացրել է, որ նրանց համար դեռ շատ տեղ կա դժոխքում:
Նոր Զելանդիայի բնակիչները երկու րոպես լռությամբ հարգել են Քրայսթչերչի մզկիթների վրա ահաբեկչական հարձակումների հետեւանքով զոհվածների հիշատակը:
Եվրամիությունում մնացող պետությունների ու կառավարությունների բոլոր 27 ղեկավարները «Եվրամիության գագաթնաժողովում միաձայն որոշում ընդունեցին ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթվի հետաձգման վերաբերյալ՝ հնարավոր երկու սցենարի հիման դրա»:
Բալիում վիթխարի ալիքը զբոսաշրջիկ աղջկան քշել-տարել է այն ժամանակ, երբ նա կեցվածք էր ընդունել լուսանկարվելու համար:
Իրաքի հյուսիսում՝ Տիգրիս գետի վրա շոգենավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 85-ի:
Չինաստանի արևելյան Ցզյանսու նահանգում գտնվող քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է վեց մարդ:
«Կարծում եմ՝ մեկնաբանությունների շուրջ տարաձայնություններ ևս չկան, պարզապես ՀՀ նոր իշխանությունները փորձում են իրավիճակն ինչ-որ կերպ շարունակել, այլապես պետք է չմասնակցեն այս օրակարգով բանակցություններին»։
Մեծ Բրիտանիայի ելքը Եվրամիությունից, որը նախատեսվում էր իրականացնել մարտի 29-ին, կարող է հետաձգվել առավելագույնը մինչև ապրիլի 18:
Ռուս քաղաքական վերլուծաբանի գնահատմամբ՝ հասկանալի էր, որ այն, ինչ տեղի ունեցավ նախորդ գլխավոր քարտուղարի հետ, ՀՀ ներքաղաքական զարգացումների հետևանք էր, բայց այն վերաբերում էր միջազգային կազմակերպությանը, ուստի հարված հասցրեց ՀԱՊԿ հեղինակությանը:
Բրազիլիայի իրավապահ մարմինները հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում ձերբակալել են երկրի նախկին նախագահ Միշել Տեմերին:
Իրաքի հյուսիսում՝ Տիգրիս գետի վրա շոգենավի խորտակման հետևանքով մահացել է 60 մարդ:
Եվրամիությունից դուրս չգալու պահանջով Մեծ Բրիտանիայի իշխանություններին ուղղված հանրագիրը մարտի 21-ի դրությամբ ավելի քան 890 հազար ձայն թ հավաքել:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Վրաստան կժամանի երկուշաբթի օրը՝ մարտի 25-ին:
Եվրախորհրդարանը (ԵԽ) հնարավոր չի համարում Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) հետաձգում տրամադրել մայիսի 23-ից հետո, երբ ԵՄ-ի երկրներում սկսվելու են նոր գումարման Եվրախորհրդարանի ընտրությունները:
Ցիկլոնի հարվածից տուժած Մոզամբիկում շարունակվում են 15 հազար բնակիչներին փրկելու գործողությունները, որոնք հայտնվել են արտաքին աշխարհից կտրված վիճակում:
Ուտրեխտի տրամվայում հրաձգություն սկսած տղամարդը դատարանի առաջ կկանգնի մարտի 22-ին:
Բրիտանական կառավարական կայքը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը տեխնիկական դժվարությունների պատճառով, որոնք ի հայտ են եկել, երբ հազարավոր օգտատերեր փորձել են ստորագրել այնտեղ զետեղված հանրագիրը Brexit-ի չեղարկման օգտին: