Բաժիններ՝

Փհենյանը դուրս եկավ Քեսոնի կապի գրասենյակի միջկորեական նախագծից

ԿԺԴՀ-ն հրաժարվել է Քեսոն քաղաքում Հարավային Կորեայի հետ կապի գրասենյակի աշխատանքին հետագա մասնակցությունից: Այդ մասին Հարավային Կորեայի միավորման նախարարության ներկայացուցիչը հայտնելէ մարտի 22-ին Սեուլում կայացած ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ մարտի 22-ի առավոտյան Քեսոնում կայացած հանդիպմանը ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները հարավկորեացի գործընկերներին տեղեկացրել են, որ իրենք ղեկավարությունից հրահանգ են ստացել՝ հրաժարվելու գրասենյակի աշխատանքին հետագա մասնակցությունից, որտեղ Կորեայի Հանրապետության հետ կանոնավոր բանակցություններ էին անցկացվում, հիմնականում՝ աշխատանքային մակարդակով:

Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի միջեւ կապի կետի բացման հանդիսավոր արարողությունը Քեսոն սահմանամերձ քաղաքում տեղի է ունեցել 2015 թվականի օգոստոսի 15-ին: Գրասենյակում յուրաքանչյուր երկրից աշխատում էին մոտավորապես 20-ական պաշտոնյաներ, որոնք կապ էին պահպանում մշտապես: Նմանօրինակ կետի գործարկումն սկսելն այն ժամանակ գնահատվում էր որպես առաջին քայլը դեպի երկու Կորեաների դեսպանությունների բացումը համապատասխանաբար Սեուլում եւ Փենյանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031