Բաժիններ՝

Նոր Զելանդիայում գրեթե 7 մլն դոլար են հանգանակել Քրայսթչերչում ահաբեկչության զոհերին օգնելու համար

Քրայսթչերչի մզկիթներում ահաբեկչական գրոհից տուժածներին օգնելու համար կամավոր նվիրատվությունների հիմնադրամները հանգանակել են ավելի քան 10 մլն նորզելանդական դոլար (6,88 մլն դոլար): Ինչպես մարտի 22-ին հայտնել է Staff նորությունների պորտալը, միջոցների հանգանակությանը մասնակցել է ավելի քան 85 հազար մարդ։

«Դա աննախադեպ պատասխան է Նոր ԶԵլանդիայում տեղի ունեցած ողբերգությանը, եւ մենք շնորհակալ ենք բոլոր նրանցից, ովքեր օգնություն են ցուցաբերել: Հավաքված գումարը հսկայական է: «…» Մենք հիացած ենք նորզելանդացիների ու ամբողջ աշխարհի առատաձեռնությունից եւ զորակցություն հայտնող ուղերձներից»,-նշել է միջոցների հանգանակումը նախաձեռնած բռնության զոհերի աջակցման պետական խորհրդի գործադիր տնօրեն Քեւին Ցոն:

Մարտի 15-ին Նոր Զելանդիայի ոստիկանությունը հաղորդում էր ստացել Քրայսթչերչ քաղաքի Ալ-Նուր եւ Լինվուդ մզկիթների վրա կատարված հարձակման մասին: Հարձակման հետեւանքով զոհվել է 50 մարդ, եւս 50-ը վիրավորվել են:

Հարձակվողը՝ 28-ամյա ավստրալացի Բրենթոն Թարանթը, կալանքի տակ է վերցվել մինչեւ ապրիլի 5-ը, նրան սպանության մեղադրանք է առաջադրված, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս