Արգենտինայի երկնքում երկու ոչ մեծ ինքնաթիռների բախման հետևանքով զոհվել է 3 մարդ, 1-ը հոսպիտալացվել է, հայտնում է Todo noticias պարբերականը:
Բեռնատար «Ան-26» ինքնաթիռը, որում գտնվել է 4 ռուս, կործանվել է Բանգլադեշի ափերի մոտ, նվազագույնը 1 մարդ զոհվել է, հայտնում է dnews24.com օնլայն պարբերականը:
Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահական ընտրությունների թեկնածու, սենատոր Բեռնի Սանդերսը հաղթանակել է Միչիգան նահանգի նախնական կուսակցական ընտրություններին, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով ամերիկյան լրատվամիջոցներին:
Սլովենիան հայտարարել է ներգաղթյալների համար երկիր մուտք գործելու կանոնների կտրուկ խստացման մասին, հայտնում է BBC-ն:
Չինաստանը ծրագրում է առաջիկա հինգ տարում (2016-2020 թթ.) կառուցել 50 նոր օդանավակայան: Այդ մասին հայտարարել է Չինաստանի տրանսպորտի նախարար Յան Չուանտանը:
ԱՄՆ Թեննեսի նահանգի դատարանը հաղորդավարուհի Էրին Էնդրյուսին 55 մլն դոլարի փոխհատուցում վճարելու վճիռ է կայացրել:
«Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը տարբեր տարածաշրջաններում հենց այդպիսի որակներ ունի, ուստի պետք է խուսափել էլ ավելի մեծ կախվածությունից»,- ընդգծեց Մենագարիշվիլին:
The Economist-ը ներկայացրել է երկրների ինդեքսը, որտեղ կանայք առավել մեծ շանսեր ունեն բացարձակ հավասար պայմաններ ունենալ տղամարդկանց համեմատությամբ: Համապատասխան տվյալները ներկայացված են պարբերականի կայքում:
Ամերիկացի զինծառայողները մայիսին Վրաստանի Զինված ուժերի հետ դարձյալ զորավարժություններ կանցկացնեն, որոնք կկոչվեն Noble Partner («Վեհանձն գործընկեր»), որոնք, ինչպես անցած տարի, այս տարի ևս տեղի կունենան Վրաստանի տարածքում:
Սիրիայում հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր բանակցությունները ծրագրվում է սկսել մարտի 17-ին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի մամուլի քարտուղար Ջեսսի Շահինը:
Ամբողջ աշխարհից զբոսաշրջիկները ձգտում են հասնել Օլիվիա ոչ մեծ գետի ափ, որը գտնվում է Հրո երկիր նահանգի մայրաքաղաք Ուշուայայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Այժմ միայն ոտքով կարելի է հասնել այդ վայր, բայց տուրիստական ընկերություններն արդեն նկատի են առել երթուղու ժողովրդականությունը եւ մտածում են, թե ինչպես այն ավելի հասանելի դարձնեն բոլոր ցանկացողների համար:
Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացումը տեղի կունենա հունիսին, եթե իրականացվի 72 պայման, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:
ՀՀ կառավարության նիստերի օրակարգում ևս մեկ նախագիծ է ընդգրկվել, որն առնչվում է ԵՏՄ-ից ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներկրումը որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք չդիտարկելու նախաձեռնությանը:
«Շատերը կարծում են, որ Ադրբեջանում մամուլի ազատության վրա ճնշումը կապված է Ուկրաինայում նախագահ Վիկտոր Յանուկովիչի տապալումով ավարտված Մայդանի վախի, կամ նավթի էժանացման հետ: Ադրբեջանում իրավունքների պաշտպանության պատճառով կալանվածներ կան: Վախեցված, ծեծված, սպանված, դատական հետաքննություն չտեսած մարդիկ կան», -նշել է նա:
Հարավային Կորեան ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները: Նորացված ցուցակում ընդգրկվել է 38 պաշտոնյա և 30 կազմակերպություն, հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ հղում կատարելով երկրի վարչապետի գրասենյակին:
Միլիարդատեր, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հրաժարվել է մասնակցել 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին: Իր որոշման մասին Բլումբերգը գրել է Bloomberg View կայքի հեղինակային սյունակում, հայտնում է BBC-ն
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան որոշումներ է կայացնում, որոնք հակասում են ժողովրդավարության սկզբունքներին:
«Ջաբհաթ ալ-Նուսրա» և «Ջունդ ալ-Աքսա» խմբավորումները հարձակումների են անցել Սիրիայի Հալեպ նահանգի հարավում՝ կառավարական զորքերից խլելով մի շարք առանցքային դիրքեր:
Եվրամիության անդամ երկրների ղեկավարները երեկ կայացած գագաթաժողովի ժամանակ պայմանավորվել են կասեցնել անօրինական միգրանտների տրանզիտային հոսքերը, որոնք ուղևորվում են բալկանյան ճանապարհով, շտապ մարդասիրական օգնություն ցուցաբերել Հունաստանին ու նպաստել նրա արտաքին սահմանների պաշտպանությանը:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ։ Վեհափառ Հայրապետն իր ուղերձում նշել է.
EurActiv պորտալի փոխանցմամբ` այս գործում ներգրավված են նաև Սլովենիայի և Ավստրիայի նախկին արտաքին գործերի նախարարներ Զորան Տալերը և Էրնստ Շտրասսերը:
Անհապաղ ձեռնարկել արդյունավետ միջոցներ ՝ Ռուսաստանի Դաշնությունում անօրինական կալանքի տակ գտնվող Ուկրաինայի՝ VIII գումարման Գերագույն Ռադայի պատգամավոր, ԵԽԽՎ-ում Ուկրաինայի մշտական պատվիրակության անդամ Նադեժդա Սավչենկոյին ազատ արձակելու ուղղությամբ:
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով տուժել է 14 մարդ, հայտնում է Associated Press-ը:
2015թ. դեկտեմբերի 8-ով թվագրված այդ նամակում Կարդինալ Քոմաստրին գրում է, որ Պապի նվիրած քարը զետեղված էր Սբ. Պետրոսի տաճարի Սբ. Դռան մեջ 2000թ.՝ ձեռամբ Նորին Սրբություն Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապի: Քարը Սբ. Պետրոսի տաճարից վերցվեց Ողորմության հոբելյանական տարվա բացման առթիվ՝ 2015թ. դեկտեմբերի 8-ին՝ Անարատ Հղության տոնին:
Թուրքիան հույս ունի, որ Եվրամիության երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը կիրագործվի ամենաուշը մինչեւ հունիսի վերջ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ռուսաստանը փորձում է պառակտել դաշինքը: Այս մասին նա հայտարարել է CNN-ի եթերում:
Ավստրալական AC/DC խումբը ստիպված է եղել դադարեցնել ԱՄՆ-ում շրջագայությունը բժիշկների նախազգուշացումների պատճառով այն մասին, որ խմբի վոկալիստ Բրայան Ջոնսոնը ռիսկի է դիմում ամբողջությամբ կորցնել լսողությունը:
Ցանկապատի վրայով Սպիտակ տուն ներթափանցելու հերթական փորձն է գրանցվել երեկ Վաշինգտոնում անհայտ տղամարդու կողմից, գրում է TASS-ը:
Carmike Cinemas կինոցանցի բաժնետոմսերի արժեքը մարտի 7-ին Նյու Յորքի Nasdaq սակարանում գրեթե 16,5 տոկոսով ավելացել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ դրա սեփականատեր է դառնում մեկ այլ ցանց՝ AMC Entertainment-ը, որը պատկանում է չինացի մագնատ Վան Ցզյանլինին:
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ վրացական կողմը համաձայն չէ «Գազպրոմ»-ի դիրքորոշման հետ` վճարելու գումարային փոխհատուցում Հայաստանի մատակարարվող գազի տարանցման համար: Վրաստանը ցանկանում է հետագայում ևս ստանալ գազ տարանցումից սահմանված 10%-ը: