«Այսօր ես ուզում եմ, որ իմ լրագրողներն այնպիսի պատմություններ լուսաբանեն, որոնք վերաբերում են իսկական լրագրությանը»,- Երևանում ընթացող Aurora Dialogues քննարկումների ժամանակ «Ճգնաժամերի լուսաբանում (Լրատվության դերը)» թեմայի քննարկման ժամանակ այս մասին ասաց Լրագրողների միջազգային կենտրոնի (ICFJ) նախագահ Ջոյս Բարնաթանը:
Ո՞վ, եթե ոչ հայերս իրական ասելիք ունենք այս թեմայով: Հարյուր տարի ու ավելի: Ես չեմ կարող չանդրադառնալ Սիրիայի պատերազմից հայրենիքում ապաստանած մեր հայրենակիցներին: Նրանք, որ հարյուր տարի առաջվա ցեղասպանության վերապրածների ժառանգներն էին, հարկադրված էին նորից գաղթել՝ թողնելով իրենց երկրորդ հայրենիք դարձած Սիրիան, տունն ու աշխատանքը, շատերը՝ հարազատներին, ու ապաստան որոնել Հայաստանում:
Նախագահ Սարգսյանը, նշելով, որ Հայաստանի հասարակությունը վաղուց ի վեր սպասում է Գլխավոր քարտուղարի այցին, հույս է հայտնել, որ կհաջողվի նրա այցը իրականացնել փոխադարձաբար համաձայնեցված նոր ժամկետներում:
Թինա Քեյը Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ներկայացնում է երգչուհու կարգավիճակում իր առաջին տեսահոլովակը: Այն նկարահանել է Վահան Խաչատրյանը: Խոսք և երաժշտություն՝ Արմեն և Սուսաննա Խլղաթյանների:
«Ես դարձա ձայնազուրկ մարդկանց ձայնը: Հիմա 35 տարեկան էլ չկամ: Երբ սկսեցի պայքարել, դեռահաս էի` 15 տարեկան: Այն ժամանակ կանայք զրկված էին արտոնություններից, դատապարտված էին կախյալ աշխատանքի և ստրկության, ճորտության»,- նշեց Սայիդա Ղուլամ Ֆաթիման:
Զինյալներն առանձնացնում են տղամարդկանց և կանանց, իսկ Նադիայի և որոշ այլ կանանց տեղափոխում շենքի երրորդ հարկ: Դրանից հետո, մեկ ժամվա ընթացքում նրանք սպանում են 312 տղամարդու՝ ներառյալ Նադիայի վեց եղբայրները: Նադիան այս ամենի ականատեսն է դառնում:
Երեկ՝ ապրիլի 22-ին, ադրբեջանական բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող, 1996 թ․ ծնված Հեսենով Թեբրիզ Բախտիյար օղլուի (Həsənov Təbriz Bəxtiyar oğlu) մասին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զինծառայողը սպանվել է ապրիլի 22-ին՝ Աղդամի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերում։ Այս մասին գրում է Ռազմինֆոն:
Ն. Սոդերբերգի կարծիքով՝ պետք ուղղակի կանանց հրավիրել բանակցային սեղանի շուրջ. «Լավ կլիներ, որ ավելի մեծ քանակությամբ նախագահներ, վարչապետներ, նախարարներ լինեին կանայք, նույնիկ լավ կլիներ, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կին լիներ»:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 23-ին ընդունեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի իսպանական լիգայի նախագահ Ֆրանսիսկո Ալոնսո Ռոդրիգեսին:
Էկվադորի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:
100 LIVES նախաձեռնությունը և Ժուռնալիստների միջազգային կենտրոնը (International Center for Journalism, ICFJ) հայտարարել են, որ ICFJ/Aurora-ի «Սկզբունքային լուսաբանում» համատեղ մրցանակի առաջին դափնեկիրը The New York Times թերթի լրագրող Ռուկմինի Կալիմակին (Rukmini Callimachi) է:
«Նրանք, ովքեր Սիրիայից, Իրաքից տեղափոխվեցին Հայաստան, այն մարդկանց երեխաներն են, ովքեր անցել են Հայոց ցեղասպանության միջով: Սիրիացի փախստականները ինտեգրվել են Հայաստանում: Կառավարությունը ձեռք է մեկնել և աջակցել նրանց`ապահովելով բոլոր փաստաթղթերով, արձագանքել իրենց կարիքներին»,- նշեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը:
«Եվրոպական փախստականների ճգնաժամն էլ ավելի է սաստակցել»,- այսօր Երևանում ընթացող Aurora Dialogues քննարկումների ժամանակ այս մասին ասաց Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Գարեթ Էվանսը:
Կասպից ծովում գտնվող լցանավում առաջացած հրդեհի հետևանքով 1 մարդ է զոհվել, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի ԱԻՆ-ի Հարավային շրջանային կենտրոնի մամուլի ծառայությանը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը նախագահ Բարաք Օբամայի` Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա կապակցությամբ ուղերձի հրապարակումից հետո հանդես է եկել պատասխան հայտարարությամբ, որում իր հիասթափությունն է հայտնել Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրույթը չարտասանելու առնչությամբ։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, կայացած հանդիսավոր արարողության ժամանակ, թոռնուհուն գրկած, ստորագրել է Կլիմայի գլոբալ փոփոխության դեմ պայքարի Փարիզի համաձայնագիրը:
«Ցավոք սրտի, փախստականների զանգվածային տեղահանման խնդիրն ամբողջ աշխարհում է առկա»,- Երևանում ընթացող Aurora Dialogues քննարկումների ժամանակ այսօր հայտարարեց Հոլոքոստի ուսումնասիրության Լևինի անվան ինստիտուտի ծրագրերի ավագ կուրատոր, ԱՄՆ Հոլոքոստի թանգարան-ինստիտուտի ներկայացուցիչ դոկտոր Սթիվեն Լաքերթը:
Բացի Օբամայից ու Մերկելից՝ հանդիպմանը մասնակցելու են նաև Մեծ Բրիտանիայի և Իտալիայի վարչապետեր Դևիդ Քեմերոնը և Մատեո Ռենցին, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Մեր ժողովուրդը կռվել չի սիրում և կռվում է միայն այն ժամանակ, երբ իրեն դա պարտադրում են: Իսկ պարտադրում են այն բանի համար, որ ընդամենն ուզում է սեփական հողի վրա կառուցել սեփական ապագան և ապրել ազատության պայմաններում»:
Նաջիմ Լաաշրաուին՝ մահապարտներից մեկը, որը պայթյուն էր իրականացրել Բրյուսելի օդանավակայանում մարտի վերջին, մինչ այդ Սիրիայում հսկել է ԴԱԻՇ-ի պատանդներին, հայտնում է BBC-ն:
Հայտնի փաստաբան, իրավապաշտպան Ամալ Քլունին ամուսնու՝ աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունիի հետ Հայաստան չի եկել, քանի որ զբաղված է իր պաշտպանյալներից մեկի դատական գործով:
«Այս գործը դեռևս սաղմնային վիճակում է: Ես ուրախ եմ և բարձր եմ գնահատում, որ այս նախաձեռնությունը հիմնվել է, որովհետև սա պարտավորեցնում է պետություններին»,- կարծում է Է. Լաքը:
«Մենք փորձում ենք պահպանել և հիշել մեր պատմությունը, փորձում ենք օգնել նրանց, ովքեր հիմա դժվարություններ ունեն, և մենք փորձում ենք խոսել մեր ապագայի մասին: Aurora Dialogues-ը այս իրադարձության կարևոր մասն է, որի շրջանակներում մենք՝ տարբեր երկրների ներկայացուցիչներս, փորձելու ենք ներկայացնել՝ ինչպես կարող ենք ինչ-որ բան անել, և ես իսկապես կարծում եմ՝ մենք կարող ենք աշխարհում ինչ-որ բան փոխել»,-հայտարարեց Ռ. Վարդանյանը:
«Շատ դժվար է դարձել աշխատելը։ Բոլորին հայտնի է` որքան ֆինանսավորում է տրամադրում ԱՄՆ-ն հայկական ընդդիմությանը` հասարակ քաղաքացիներին տրամադրելով Ռուսաստանի դեմ: Եթե նախկինում Ռուսաստանը կարող էր աշխատել միայն վստահության հիման վրա, ապա հիմա այդպես չի ստացվի:
«Լավրովն ասաց, որ ոչ միայն համանախագահների մակարդակով, այլ դիմելու են Գերմանիային` ԵԱԿՀ գործող նախագահությանը, որպեսզի այդ մեխանիզմների ներդրումը լինի»,-ասաց ԱԳ փոխնախարարը:
«Տեղահանություն նշանակում է ինչ-որ բան իր տեղից, իր դիրքից հանել ու տանել՝ որոշակի գործողություն անելով: Տեղահանությունը ոչ թե նախերգանքն է ոչնչացման, սա մեր ունակության առաջին գիծն է՝ պահպանել մեր հավաքական գիտակցությունը: Այս առումով Ցեղասպանության ուսումնասիրության խնդիրը իսկապես իր մեջ ներառում է տարբեր չափումներ: Տեղահանությունն ինքնին կարող է Ցեղասպանության էֆեկտ ունենալ»:
ԴԱԻՇ-ի զինյալները հայտարարել են, որ պատանդ են վերցրել Սիրիայի ռազմաօդային ուժերի՝ երեկ Դամասկոսի մերձակայքում աղետի ենթարկված «ՄիԳ-23» ինքնաթիռի օդաչուին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Շնորհակալություն Ջորջ, եթե դադարեք դերասան լինելուց, եկեք «The Washington Post», ես Ձեզ կընդունեմ որպես լրագրող»,- ասաց Դեյվիդ Իգնատիուսը:
«Առաջինը՝ հետ նայենք և չմոռանանք, որ սա Հայաստանի պատմության մի մասն է, այլև աշխարհի պատմության մի մասն է, սա մի ազգի ցավը չէ: Իսկ երկրորդ կողմն այն է, որ պետք է առաջ նայենք»:
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին, Երևանում լինելով մի քանի ժամ, տպավորված է ու շատ է հավանել հայկական ուտեստները: Այս մասին լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան ասաց աստղը` «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի բացման արարողությանը: