Բաժիններ՝

Ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում․ կա 13 զոհ

Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը բռնկվել է Շերեմետևո օդանավակայանում վթարային վայրէջք կատարելիս: Այս մասին հայտնում է ռուսական lIfe.ru լրատկավական կայքը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ օդանավն ամբողջությամբ այրվել է, մարդիկ սկսել են դուրս ցատկել օդանավից: Դեպքի վայր են ժամանել հրշեջները:

Ինքնաթիռում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 13 մարդ, մոտ տասը վիրավոր են։ Ինքնաթիռում 73 ուղևոր է եղել և անձնակազմի 6 անդամ:

Հրդեհն արդեն մարվել է: Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը կարող է կայծակը լինել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս