
Ձախ կենտրոնամետ Կորտիսոն հաղթել է Պանամայի նախագահի ընտրություններում

Ձախ կենտրոնամետ Հեղափոխական-դեմոկրատական կուսակցության թեկնածու – գյուղատնտեսության նախկին նախարար, գործարար Լաուրենտինո Կորտիսոն, նախանական տվյալներով, հաղթանակ է տարել երկրի նախագահի ընտրություններում՝ հավաքելով քաղաքացիների քվեների 33,07 տոկոսը: Մայիսի 5-ին այդ մասին հայտնել է հանրապետության Ընտրական տրիբունալի ներկայացուցիչը, տրիբունալ, որի նիստի հեռարձակումը վարել է Telemetro հեռուստաալիքը։
Քվեաթերթիկների ավելի քան 92 տոկոսի տվյալների ամփոփման արդյունքներով՝ Կորտիսոյի օգտին իր ձայնն է տվել երկրի 617 հազարից ավելի քաղաքացի: Երկրորդ տեղն զբաղեցրել է «Դեմոկրատական փոփոխություններ» լիբերալ կուսակցության թեկնածու Ռոմուլո Ռուն. նա ունի 580 հազարից ավելի քվե (31,07 տոկոս): Ընտրական տրիբունալում նշել են, որ արդյունքն «անդառնալի միտում ունի»: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 73 տոկոս:
Նախագահական ընտրարշավին մասնակցում է յոթ հավակնորդ, պետության ղեկավարն ընտրվում է ընդհանուր ուղղակի եւ գաղտնի քվեարկությամբ՝ հինգ տարով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: