Բաժիններ՝

ԱՄՆ-ն ավիակիր կուղարկի որպես «ազդանշան» Իրանի համար

ԱՄՆ-ն Իրանի ափերի մոտ է ուղարկում ավիակիր եւ ռմբակոծիչներ եւ պատրաստ է ուժ կիրառել Իսլամական Հանրապետության կողմից իր շահերի եւ իր դաշնակիցների շահերի դեմ ոտնձգության դեպքում: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը:

«Ի պատասխան մի շարք աճող տագնապալի նշանների եւ նախազգուշացումների Միացյալ Նահանգներն ԱՄՆ-ի «Աբրահամ Լինկոլն» ավիակիրային հարվածային խումբը եւ ռմբակոծիչների օպերատիվ խումբ է ծավալում ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության տարածաշրջանում (Մերձավոր Արեւելքում – խմբ.), որպեսզի պարզորոշ եւ անսխալ ազդանշան ուղարկի իրանական վարչակարգին առ այն, որ Միացյալ Նահանգների կամ մեր դաշնակիցների շահերի դեմ ցանկացած հարձակում կկասեցվի անողոք ուժով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031