
Ղազախստանում առաջին անգամ նախագահական ընտրություններում գրանցել են կնոջ թեկնածությունը

Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրի պատմության մեջ առաջին անգամ նախագահական ընտրությունների համար պայքարում որպես թեկնածու է գրանցել կնոջ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, «Լուսավոր ճանապարհ» («Աք ժոլ») կուսակցության անդամ, մեջլիսի պատգամավոր Դանիյա Եսպաևան հունիսի 9-ին կայանալիք ընտրություններում կպայքարի նախագահի պաշտոնի համար:
Ավելի վաղ ԿԸՀ-ն գրանցել էր երեք թեկնածուների, այդ թվում և Ղազախստանի գործող ղեկավար Քասիմ-Ժոմարտ Տոկաևին, ով համարվում է հաղթելու հիմնական թեկնածուն: