
Հարավային Կորեան աշխարհում առաջին տեղն է գրավել նոր մշակումներում արված ներդրումներով

Կորեայի Հանրապետությունն աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել երկրի ՀՆԱ-ի նկատմամբ նոր մշակումների եւ հետազոտությունների բնագավառում արված ներդրումների բաժնով: Այդ մասին հայտնել է գիտության եւ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարությունը՝ հիմնվելով 2017 թվականի տվյալների վերլուծության վրա
Ըստ գերատեսչության տվյալների, գիտահետազոտական եւ փորձնական-կոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) ինտենսիվության ցուցանիշը երկրում կազմել Է 4,55 տոկոս: Ցուցակում նրան հաջորդում է Իսրայելը (4,54 տոկոս): 2000 թվականին հարավկորեական ցուցանիշը կազմել էր 2,18 տոկոս այն դեպքում, երբ Իսրայելի նշագիծը հավասարվել էր 3,94 տոկոսի: