
Իսրայելը և Պաղեստինը համաձայնության են հասել Գազայի հատվածում հրադադարի շուրջը. Reuters

Իսրայելը եւՊաղեստինը մայիսի 6-ին Եգիպտոսի միջնորդությամբ համաձայնության են հասել Գազայի հատվածում հրադադարի շուրջը: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինցի պաշտոնյայի:
«Հրադադարի մասին համաձայնագիրն սկսել է գործել մայիսի 6-ին 04:30-ին (Երեւանի ժամանակով 05:30-ին)»,- մեջբերում է գործակալությունը պաշտոնյայի խոսքը:
Պաղեստինցի արմատականները մայիսի 4-ին Գազայի հատվածից շուրջ 700 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղութամբ, դրանցից 240-ը կալանվել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից: Հրթիռակոծումների հետեւանքով զոհվել է չորս իսրայելացի, եւս մի քանիսը վիրավորվել են:
Ի պատասխան իսրայելացի զինվորականները շուրջ 300 թիրախ են խոցել Գազայի հատվածում: Al Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ Իսրայելի հարվածների հետեւանքով երկու օրվա ընթացքում զոհվել է առնվազն 14 պաղեստինցի, տասնյակ բնակիչներ տուժել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: