Բաժիններ՝

Պենտագոնը սպառնացել է զրկել Թուրքիային F-35 կործանիչներից

Միացյալ Նահանգները վերջնականորեն կհեռացնեն Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարման ծրագրից, եթե Անկարան գնի ռուսական C-400 հրթիռային համակարգերը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին ասել է Պենտագոնի ղեկավարի պարտականությունները կատարող Պատրիկ Շենահանը:

Նա տեղեկացրել է, որ Վաշինգտոնը չի գնալու զիջումների, և Անկարան ստիպված է լինելու ընտրել F-35-ի և C-400-ի միջև:

Պենտագոնի ղեկավարի պարտականությունները կատարող Շենահանը հայտնել է նաև, որ Թուրքիան Միացյալ Նահանգների գործընկերն է և այդ ամենը չի ազդի թուրքական Ինջիրլիքում ամերիկյան ռազմաբազայի կարգավիճակի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031