Միջերկրական ծովի արևելյան շրջաններում՝ Թուրքիայի և Կիպրոսի միջև, թուրքական նավերի կողմից հորատման աշխատանքների հետ կապված լարվածությունը գնալով աճում է:
Միացյալ Նահանգների Pacific Gas and Electric (PG&E) ընկերությունը, որը պատասխանատու է ճանաչվել Կալիֆոռնիայի նահանգի արդի պատմության մեջ ամենաավերիչ հրդեհի առաջացման համար, տարիներով չի նորոգել էլեկտրահաղորդման գծերի (ԷՀԳ) հենարանները, ինչ էլ հանգեցել է աղետի:
Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը հավաստել է, որ իրանական կատերները փորձել են կանգնեցնել բրիտանական առեւտրական նավը Որմզդի նեղուցում:
Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկալի արդյունքների չի հասել Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհրդի հատուկ նստաշրջանում իրանական միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) այմանների կատարման հարցով:
Առավազն 13 մարդ է զոհվել, տասնյակները՝ վիրավորվել Փենջաբի նահանգի Աթթոք քաղաքի մերձակայքում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետեւանքով:
ԿԺԴՀ-ն իրականացնում է հատուկ սպառազինությունների մշակում հինգերորդ սերնդի F-35A կործանիչ-ռմբակոծիչների հակազդման համար, որոնք ԱՄՆ-ից գնում է Հարավային Կորեան:
Առնվազն ինը մարդ է զոհվել, եւս 67-ը՝ վիրավորվել Պակիստանի հյուսիս – արեւելքի Փենջաբի նահանգում մարդատար եւ ապրանքատար գնացքների բախման հետեւանքով:
Ռուսաստանի կողմից առաջիկա օրերին Թուրքիային մատակարարվելիք S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերությունները շարունակում են լարված մնալ։
Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Էլիավ Բելոցերկովսկին 1915-ին Թուրքիայում հայերի կոտորածները համարում է 20-րդ դարի պատմության ամենամեծ կանխամտածված սպանության գործողությունը:
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի հնարավոր դուրս գալն առանց համաձայնագրի («կոշտ» Brexit) մնում է գլխավոր ռիսկը Միության տնտեսության համար:
ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքը որոշել է հեռանալ իր պաշտոնից՝ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության՝ իր գնահատումները մամուլ թափանցելու սկանդալի ֆոնին:
Գերմանիայի կանցլեր Անգլա Մերկելը, չնայած դողի հերթական նոպային, իրեն լավ է զգում:
Օդում բախվել են Կատարի ռազմաօդային ուժերի երկու վարժական ինքնաթիռներ:
Ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) մարտական ինքնաթիռները ինտենսիվ հարվածներ են հասցրել Գարյան քաղաքին՝ բնակավայրի նկատմամբ վերահսկողության վերականգնման ցամաքային գործողությունների պատրաստման շրջանակներում:
Բրազիլիայի Մինաս Ժեյրասի նահանգի դատարանը հուլսի 9-ին Vale ընկերությանը պարտավորեցրել է փոխհատուցել ամբարտակի ճեղքման հետեւանքները, որի պատճառով ավելի քան 200 մարդ է զոհվել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է վետո դնել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քննարկվող՝ 2020 ֆինանսական տարվա, որն սկսվում է նոյեմբերի 1-ին, պաշտպանական բյուջեի՝ 733 միլիարդ դոլարի նախագծի վրա, եթե երկու պալատների օրենսդիրները դրան հավանություն տան
Մարկ Էսփերն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնի գլխավոր հավակնորդն է:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը հունիսի երկրորդ կեսին ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Փհենյանի համար առաջնահերթ նշանակություն ունի պետական կարգի պահպանումն, այլ ոչ թե գործող տնտեսական պատժամիջոցների վերացումը:
ԱՄՆ-ում անցած շաբաթվա ընթացքում կարմրուկով հիվանդացածների թիվն աճել է 14-ով եւ այս տարվա սկզբից ի վեր կազմել 1109, ինչը դարձել է 1992 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն առանձին վերցված յոթ ամսվա ընթացքում:
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համաձայնել են Սիրիա ուղարկել հավելյալ զորախմբեր այնտեղից հեռացող ամերիկացի զինվորականների փոխարեն:
Եվրամիության խորհուրդն էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների մակարդակով (ԷԿՕՖԻՆ) պաշտոնապես առաջարկել է Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադիչ տնօրեն Քրիստին Լագարդին 2019 – 2024 թվականներին նշանակել Եվրոպայի Կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավարի պաշտոնում:
Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին հայտարարել է, որ ճիշտ է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը Թբիլիսիի դեմ պատժամիջոցներ չկիրառելու վերաբերյալ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վրաց ժողովրդի հանդեպ հարգանքի պահպանման համար հարկ չի համարում պատժամիջոցներ կիրառել այդ երկրի դեմ:
EasyJet եւ KLM ավիաընկերություններին պատկանող երկու մարդատար ինքնաթիռներ են բախվել տերմինալի մոտ Ամստերդամի Սխիփհոլ օդանավակայանում, տուժածներ չկան, հաղորդել է Dutch News ինտերնետ-պորտալը՝ վկայակոչելով տեղական զանգվածային լրատվամիջոցները։
Հունաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Նոր դեմոկրատիա» աջ կենտրոնամետ կուսակցության կառավարությունը՝ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորությամբ հուլսի 9-ին երդում է տվել նախագահական պալատում:
Միացյալ Նահանգները որոշում է ընդունել Տավայնին վաճառել ավելի քան 2,2 միլիարդ դոլար ընդհանուր գումարի 108 M1A2 Abrams տանկ եւ 250 FIM-92 Stinger շարժական զենիթա-հրթիռային համալիրներ, ինչպես նաեւ կից սարքավորումներ:
Վենեսուելայի ընդդիմության եւ իշխանությունների միջեւ երկխոսության նոր փուլը, որն ընթանում է Բարբադոսում, կարող է ավարտվել համաձայնության ձեռքբերմամբ:
Իսրայելի Պաշտպանության բանակի զինծառայողները հուլիսի լույս 9-ի գիշերը Հորդանան գետի արեւմտյան ափին ձերբակալել են 12 պաղեստինցիների, որոնց կասկածում են ահաբեկչական գործունեության մասնակցության մեջ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել է պաշտոնակալության պահից ի վեր առավելագույն ցուցանիշին նրա վարչակազմի հաջող տնտեսական քաղաքականության շնորհիվ:
Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում գտնվող բանտի նոր մասնաշենքի խցիկների հարմարավետությունը բարձրացնելու, սարքավորումներով հագեցնելու գործընթացը մոտենում է ավարտին: