Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի քաղաքական համակարգի պահանումը կարևոր է պատժամիջոցների վերացումից. Կիմ Չեն Ուն

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը հունիսի երկրորդ կեսին ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Փհենյանի համար առաջնահերթ նշանակություն ունի պետական կարգի պահպանումն, այլ ոչ թե գործող տնտեսական պատժամիջոցների վերացումը: Այդ մասին հաղորդել է ճապոնական Yomiuri թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ:

«Մենք կառչած չենք պատժամիջոցների վերացման (գաղափարից): Այժմ ամենակարեւորը մեր քաղաքական համակարգի անվտանգության երաշխինքն է»,- մեջերում է հրատարակությունը ԿԺԴՀ-ի առաջնորդի խոսքը: Բացի դրանից, Կիմ Չեն Ունն այդ հանդիպմանը հանդես է եկել Վաշինգտոնի հետ միջուկազերծման շուրջը բանակցային գործընթացի նորմալացման օգտին եւ նշել, որ Փհենյանին հարկավոր չի լինի միջուկային զենք ունենալ, եթե ԱՄՆ-ը դադարեցնի թշնամական քաղաքականությունը եւ ընդունի ԿԺԴՀ-ի պետական կարգի պահպանման կարեւորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031