Բաժիններ՝

Դատարանը Vale ընկերությանը պարտավորեցրել է փոխհատուցել Բրազիլիայում ամբարտակի ճեղքվածքից ամբողջ վնաս

Բրազիլիայի Մինաս Ժեյրասի նահանգի դատարանը հուլսի 9-ին Vale ընկերությանը պարտավորեցրել է փոխհատուցել ամբարտակի ճեղքման հետեւանքները, որի պատճառով ավելի քան 200 մարդ է զոհվել: Այդ մասին հաղորդվում է ատյանի կայքում:

Որոշման համաձայն՝ ընկերությունը «պետք է փոխհատուցի ողբերգության հարուցած ամողջ վնասը»: «Դատարանը չի որոշել այն գումարը, որը պետք է վճարի ընկերությունը, քանի որ, նրա կարծիքով՝ այդ ողբերգության հետեւանքները չի կարելի չափել սոսկ գիտա-տեխնիկական չափանիշներով»,- նշված է հաղորդագրության մեջ: Ինչպես կարծում է դատավորը, ամբարտակի ճեղքմամբ հասցված վնասը «չի սահմանափակվում դրա հարուցած մահերով», այն նաեւ «վերաբերում է տուժած տարածաշրջանների շրջակա միջավայրին եւ տնտեսական գործունեությանը»: Բացի դրանից, դատարանը հրաժարվել է ապասառեցնել ընկերության 11 միլիարդ ռեալի (2,8 միլիարդ դոլարի) ակտիվները:

Հունվարի 25-ին Բրումադինիյուի մունցիպալիտետում (Մինաս Ժեյրասի նահանգ) տեղի ունեցավ Vale ընկերությանը պատկանող ամբարտակի ճեղքում, որը պարունակում էր մետաղագործական արդյունաբերության թափոններով ջուր: Դրա հետեւանքով զոհվեց 240-ից ավելի մարդ, եւս ավելի քան 20-ը շարունակում է համարվել անհայտ կորած, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս