
Կատարի օդուժի երկու ինքնաթիռներ բախվել են օդում

Օդում բախվել են Կատարի ռազմաօդային ուժերի երկու վարժական ինքնաթիռներ: Այդ մասին հաղորդե է Էմիրության պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր էջում։
«Կատարի ռազմաօդային ուժերի երկու ուսումնա-վարժական ինքնաթիռներ բախվել են վարժական թռիչքի ժամանակ, օդաչուներին հաջողվել է ինքնանետվել»,- ասված է հայտարարության մեջ: Միջադեպի հանգամանքները պարզվում են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: