Ռուսաստանի Դաշնությունից Բելոռուս նավթի մատակարարման ծավալը տարվա երկրորդ կեսին կնվազի 5 մլն տոննայով` ի համեմատ նախնական պլանի:
ԱՄՆ-ի Սենատում զենքի վաճառքի պայմանները խստացնելու օրինագծի քվեարկությունը կարող է տեղի ունենալ հունիսի 21-ին:
Ռուսաստանի Դաշնությունն ավարտել է T-90C տանկերի մատակարարումն Ադրբեջան:
«Երկակի ստանդարտների առկայությունը, այն ռեալ պոլիտիկը (realpolitik), երբ դու ասում ես, որ այո´, դա եղել է, սակայն ես ստիպված եմ այդ մասին չխոսել, ինչպես վարվում է ԱՄՆ նախագահը, երբ խոսում է այդ մասին, սակայն չի օգտագործում «Ցեղասպանություն» բառը, քանի որ չի ցանկանում փչացնել հարաբերությունները, շատ վտանգավոր երևույթ է»:
Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության պատգամավոր Ջո Քոքսը մահացել է:
Երջանկահիշատակ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի այս տարվա դեկտեմբերի սկզբին:
«Սանկտ Պետերբուրգում հանդիպումը համաձայնեցված է ԵԱՀԿ արևմտյան համանախագահների հետ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով նախագահական հանդիպմանը Սանկտ Պետերբուրգում:
Ընդդիմադիր «Ազադլիգ» թերթի խմբագիր Ռահիմ Հաջիեւը նույնպես այն կարծիքին է, որ քաղբանտարկյալների ազատ արձակումն ամենեւին էլ Ադրբեջանում բարեփոխումների նախանշան չէ:
Եթե նկատի ունենանք Վիեննայից Կազանի միջեւ ընկած ժամանակահատվածի կարճատեւությունը եւ հանդիպման վայրը, որոշ մտածումների կառաջնորդվենք՝ հարցի հետապնդման ուղղության վրա գերմիջնորդ պետության ստանձնած դերակատարությանը գնահատական տալու աոումով:
«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը հունական հեռուստաընկերություններից մեկի հաղորդաշարի ժամանակ ճիշտ չի մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի հարցը:
ՀՀ արտաքին գործերի նախարարոթյունը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոնտենեգրոն 03.06.2016 – 31.10.2016 ժամանակահատվածում վերացնում է ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը»:
«Բայց չի լինի կարգավորում, եթե լինի Ռուսաստանը միայնակ, ինչպես Պուտինն է ցանկանում։ Նա ցանկանում է սեփական ուժերով ղեկավարել գործընթացը, բայց կարծում եմ՝ ոչ մի կողմ չի վստահի նման տեսակի բանակցություններին»:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով` խնդիրը կա, ադրբեջանցիներն ամեն տեղ փորձում են վնաս տալ, նույնն էլ փոխադարձաբար անում են հայերը, բայց լուրջ ազդեցության մասին չէ խոսքը, եթե ստարտափը հաջողված է:
ՄԱԿ-ի հանձնաժողովի տվյալով՝ ներկայում ԴԱԻՇ-ի մոտ պատանդ է պահվում 3200 եզդի կին ու երեխա: Կանայք գտնվում են սեքսուալ ստրկության մեջ, իսկ երեխաներն օգտագործվում են ռազմական գործողությունների ժամանակ:
Նա նշեց, որ նյութերը բազմիցս են պատրաստվել, «նյութերը ոչ թե գնացքով կամ ինքնաթիռով են ուղարկվում, սայթերով գնացել են». «Մենք հորդորում ենք, որ բոլորը ծանոթանան այդ կենսագրության հետ, որովհետև Նժդեհի կենսագրությունն անխոցելի է, այդ կենսագրությունը հայ ազգի համար անխոցելի է»:
«Խնդրում եմ աղոթել ինձ համար, ես մի քանի օրից ուխտագնացության կլինեմ Արևելյան երկրում` Հայաստանում` առաջինը ժողովուրդներից, որ ստացավ Հիսուսի Ավետարանը»,- «Արևելյան Եկեղեցիների օգնության կազմակերպությունների վերամիավորում» (ROACO) կազմակերպության լսարանին ասել է Հռոմի պապը:
Շվեյցարիայի Վերին պալատը քվեարկել է Եվրամիությանն անդամակցելու իր հայտը, որը ներկայացվել էր դեռ 1992թ., հայտնում է Neue Zürcher Zeitung-ը:
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգվելու են: Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլյայի հետ մամուլի ասուլիսին:
Բելառուսում Ռուսաստանի ռազմաբազայի հարցը չի քննարկվում, հարցին տրվել է սպառիչ պատասխան:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել Մեծ Բրիտանիային չլքել ԵՄ-ն, քանի որ դա կարող է ճգնաժամի նոր ալիք առաջացնել համաշխարհային և եվրոպական տնտեսություններում, հայտնում է BBC-ն:
«Ես կարծում եմ, որ այդ մտահոգությունները բացարձակապես տեղին չեն: Իհարկե, Ռուսաստանն ունի սեփական աշխատանքները, բայց որևէ գաղտնի, փակ օրակարգի մասին, որը կթաքցվի կողմերից կամ ներգրավված կողմերից, չկա, կարծում եմ, որ խոսելու կարիք չկա»:
Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրին, ով ուղեկցելու է Հռոմի Ֆրանցիսկոս պապին Հայաստան այցելության ընթացքում, կարծում է, որ այս այցելությունը յուրահատուկ քայլ է` արտահայտելու հիացմունքը եւ նվիրվածությունը հայ ժողովրդի եւ եկեղեցու հանդեպ: Այս մասին կարդինալն ասել է իտալական «Լastampa»-ին տված հարցազրույցում:
ԴԱԻՇ-ը հետագայում ևս կփորձի ահաբեկչություններ կազմակերպել արևմտյան երկրներում՝ օգտագործելով ինչպես իր զինյալներին, այնպես էլ կողմնակիցներին: Այս մասին ասվում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Բրեննանի ելույթում, որը մասնակցելու է այսօր կայանալիք Սենատի հետախուզության հարցերով կոմիտեի լսումներին:
«Մենք երիտասարդ կազմակերպություն ենք, բայց այս կարճ ժամանակահատվածում անցնել ենք մեծ ճանապարհ: Մեր հասցեին լսում ենք կարծիքներ այն մասին, որ Եվրասիական տնտեսական միությունով փորձ է արվում վերաստեղծել Խորհրդային միությունը: Ես ցանկանում եմ տեղեկացնել, որ մեր երկրներն ունեն հավասար ներկայացվածություն` անկախ բնակչության թվից, տարածքից, սոցիալական, տնտեսական զարգացումից: Մեր որոշումներն ընդունվում են կոսենսուսով»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պնդում է, որ Ռուսաստանն ավելացնում է իր ռազմական պոտենցյալն ու ձգտում դրա օգնությամբ ստեղծել իր ազդեցության գոտին: Համապատասխան հայտարարությունը Ստոլտոնբերգն արել է Bild թերթին տված հարցազրույցում:
Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի Հայաստան այցի մասին առաջին հոլովակը:
«Կան միջոցներ, որոնք նույնիսկ Թուրքիան չունի, այնպես որ, այս պայմանագիրը բխում է Հայաստանի շահերից, ապահովում է մեր անվտանգությունը, ուժեղացնում է մեր անկախությունն ու ինքնիշխանությունը»:
Սանկտ Պետերբուրգի Բալթյան գործարանում տեղի է ունեցել աշխարհում ամենամեծ եւ հզոր երկռեակտոր ատոմային սառցահատի՝ «Արկտիկա»-ի, ջրարկումը: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել է իրադարձության վայրից:
«Առաջնորդներից երկուսն էլ խելացի եւ պատասխանատու մարդիկ են, եւ եթե նրանք հոգ են տանում իրենց մարդկանց մասին, ապա պետք է բանակցեն եւ փորձեն նվազեցնել հետագա բռնությունների հնարավորությունը»: Ջոն Էվանսն ընդգծում է, որ ապրիլյան պատերազմը լուրջ հարված հասցրեց Մինսկի խմբի համանախագահների դիվանագիտական աշխատանքին, եւ ապագայում նման իրավիճակը պետք է բացառվի:
Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին ՀՀ պաշտպանության նախարարությունում ընդունել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը: