Բաժիններ՝

Պակիստանում ինը մարդ է զոհվել մարդատար և ապրանքատար գնացքների բախման հետևանքով. Geo.tv

Առնվազն ինը մարդ է զոհվել, եւս 67-ը՝ վիրավորվել Պակիստանի հյուսիս – արեւելքի Փենջաբի նահանգում մարդատար եւ ապրանքատար գնացքների բախման հետեւանքով: Հուլիսի 11-ին այդ մասին հաղորդել է Geo.tv հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

 Նրանց տեղեկատվությամբ՝ մարդատար գնացքը լրիվ ընթացքով բախվել է կանգնած ապրանքատար գնացքին Ռահիմ Յար Խան քաղաքում: Նշվում է, որ մարդկանց փոխադրող շարժակազն ընթացել է ոչ իր ուղիով: Տուժածների, որոնց մեջ կա 11 երեխա, առողջական վիճակի մասին տեղեկատվություն չի բերվում, նրանց տեղափոխում են մերձակա հիվանդանոցներ: Պատահարի այլ մանրամասներ չեն ճշտվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս