Բաժիններ՝

Թրամփը կարող է վետո դնել Պենտագոնի բյուջեի՝ 733 մլրդ դոլարի քննարկվող նախագծի վրա

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է վետո դնել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քննարկվող՝ 2020 ֆինանսական տարվա, որն սկսվում է նոյեմբերի 1-ին, պաշտպանական բյուջեի՝ 733 միլիարդ դոլարի նախագծի վրա, եթե երկու պալատների օրենսդիրները դրան հավանություն տան: Այդ մասին ասված է Սպիտակ տան՝ հուլիսի 9-ին տարածված՝ 10-էջանոց հայտարարության մեջ։

ԱՄՆ-ի կառավարությունը դժգոհ է, որ օրենսդիր մարմնի՝ դեմոկրատների կողմից վերահսկվող ստորին պալատը Պետագոնին է հատակցնում 733 միլիարդ դոլար՝ ավելի վաղ պահանջված 750 միլիարդ դոլարի փոխարեն: Եթե բյուջեի նախագծի այդ տարբերակն իր ներկայիս տեսքով ներկայացվի նախագահին, նրա խորհրդականները նրան խորհուրդ կտան վետո դնել» փաստաթղթի վրա, ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ: Այնտեղ նաեւ նշված է, որ «(օրինագծի) մի շարք դրույթներ խորն անհանգստություն են առաջացնում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս