Բաժիններ՝

Ամերիկացի զինվորականները կարծում են, որ հյուսիսկորեական «Հվանսոն-15» հրթիռները կարող են հասնել ԱՄՆ

Կորեայի Հանրապետությունում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարությունը կարծում է, որ հյուսիսկորեական «Հվանսոն-15» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը (ՄԲՀ) կարող է հարված հասցնել ԱՄՆ-ի տարածքին: Ինչպես հուլիսի 11-ին հաղորդել է Yonhap գործակալությունը, ամերիկացի զինվորականների այս գնահատումը բովանդակում է «2019 Strategic Digest» տարեկան հանդեսը՝ ՄԱԿ-ի ուժերի հրամանատարության, Կորեայի Հանրապետությունում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարության եւ Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի միացյալ ուժերի հրամանատարության հրատարակությունը:

«Հվանսոն-15» ՄԲՀ-ն կարող է հասնել ԱՄՆ-ի մայրցամաքային մասի տարածքի ցանկացած կետի»,- ասված է հրապարակման մեջ: ԿԺԴՀ-ն նաեւ ունի ՄԲՀ-երի երկու այլ համալիրներ. «Հվանսոն-13»-ը՝ 5,5 հազար կիլոմետր հեռահարությամբ եւ «Հվանսոն-14»-ը, որի թռիչքի առավելագույն հեռվությունը կազմում է 12,87 հազար կիլոմետր, հավելել է հրատարակությունը:

2017 թվականի նոյեմբերին Փհենյանը փորձարկել է «Հվանսոն-15» նոր տիպի հրթիռը, որը բարձրացել է 4475 կիլոմետր եւ հաղթահարել 940 կիլոմետր հեռավորություն: Արձակման արդյունքներով ԿԺԴՀ-ն հայտարարել է, որ «Հվանսոն-15» հրթիռը կարող է միջուկային մարտագլխիկ կրել, իսկ դրա հասանելիության գոտում է գտնվում ԱՄՆ-ի ամբողջ տարածքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս