Բաժիններ՝

Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի նիստն ԱՄՆ-ին անհրաժեշտ արդյունքներ չբերեց. IR

Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկալի արդյունքների չի հասել Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհրդի հատուկ նստաշրջանում իրանական միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) այմանների կատարման հարցով: Հուլիսի 11-ին այդ մասին հաղորդել է IRNA գործակալությունը։

Մշտական ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում էր արտահերթ նիստ հրավիրել Իրանի կողմից ԳՀՀՊ-ի կատարման հարցի վերաբերյալ, սակյան երկրների մեծ մասը չի պաշտպանել այդ առաջարկությունը:

«Երկրները միահամուռ կերով դատապարտել են ԱՄՆ-ի դուրս գալը ԳՀՀՊ-ից եւ նշել, որ նման հանդիպումը վայր չէ համաձայնագրի դրույթների քննարկման համար: Այդ հարցը պետք է լուծվի «5+1» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամներ + Գերմաիա-ծանոթ. խմբ.) խմբի նիստում»,- պարզաբանել է նա:

Իրանի ներկայացուցիչը նաեւ հայտարարել է, որ «ԱՄՆ-ը հատուկ նստաշրջանում հայտնվել Է մեկուսացման մեջ եւ չի կարողացել ստանալ այն, ինչին ձգտել է»:

«Միացյալ Նահանգները մտադրվել էր այս հանդիպումն օգտագործել իր քաղաքական շահերն առաջ տանելու, Իրանին հակազդելու համար, սակայն նրա մոտ ոչինչ չստացվեց»,- ասել է Քազեմ Ղարիբ Աբադին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս