«Մեզ անհրաժեշտ է լուրջ մեխանիզմ, որպեսզի Ռուսաստանին պատժենք». Շերման
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 11-ին հավանություն է տվել 2020 ֆինանսական տարա բյուջեին, որը նախատեսում է սահմանափակիչ միջոցներ ռուսական սուվերեն պարտքի նկատմամբ՝ ամերիկյան ընտրական գործընթացին Ռուսաստանին վերագրվող միջամտության պատճառով: Նիստի հեռարձակումը վարել է C-Span հեռուստաալիքը։
Ուղղումն առաջարկել են Կալիֆոռնիայի նահանգից դեմոկրատներ Բրեդ Շերմանը եւ Մաքսին Ուոթերսը: «Այս ուղղումը նկատի է ունենում իսկական, լուրջ պատժամիջոցներ Ռուսաստանի պետության դեմ եւ նախատեսում է, որ ԱՄՆ-ի ոչ մի քաղաքացի չի կարող նոր գործարքներ կատարել ռուսական սուվերեն պարտքով:
Այն նախատեսում է նաեւ այդ պատժաիջոցների վերացման համար մեխանիզմ, եթե (ԱՄՆ-ի) վարչակազմը հանգի եզրակացության, որ Ռուսաստանը կարող է չմիջամտել ամերիկյան ընտրություներին գոնե մեկ ընտրական ցիկլի ընթացքում, եւ եթե Կոնգրեսը համաձայնվի այդ եզրակացությանը»,- հայտարարել է Շերմանը:
«Մեզ անհրաժեշտ է լուրջ մեխանիզմ, որպեսզի Ռուսաստանին պատժենք այն բանի համար, ինչ նա արել է մեր նախորդ ընտրությունների հետ, եւ նրան կասեցնենք ապագա ընտրություններին միջամտելուց»,- պնդել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: