Պուտինը և Զելենսկին առաջին հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակն Ուկրաինայի հարավ-արևելքում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հեռախոսազրույցը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ:
«Կողմերը քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի կարգավորումն ու երկու կողմերի անձանց վերադարձի ուղղությամբ համատեղ աշխատանքը: Պայմանավորվել են փորձագետների մակարդակով շարունակել աշխատանքները; Ինչպես նաև՝ կողմերը քննարկել են նորմանդական ձևաչափով շփումների շարունակման հնարավորությունը»,- հայտնել է Պեսկովը: