Բաժիններ՝

Պուտինը հարկ չի համարում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վրաց ժողովրդի հանդեպ հարգանքի պահպանման համար հարկ չի համարում պատժամիջոցներ կիրառել այդ երկրի դեմ:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նախագահը այդ քայլին է գնում նաև Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների պահպանման համար:

«Մեկը դուրս եկավ, ինչ-որ բան ասաց, իրենից ինչ-որ բան երկևակայեց ու նրան ոչ ոք չգիտեր, բայց հիմա բոլորը խոսում են, այդ իմաստով նա հասել է իր նպատակին: Երկու ամսով նրան հեռացրել են, կգնա հանգստի, կվերադառնա ու կշարունակի աշխատանքը: Վրաստանում, սակայն, կան անձինք, ովքեր բողոքում են այդ ամենի դեմ»,- նշել է Պուտինը՝ անդրադառնալով իր հասցեին օրեր առաջ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի հնչեցրած հայհոյանքներին:

Ռուսաստանի ղեկավարը գտնում է, որ մեծ պատիվ կլինի վրացի լրագրող Գեորգի Գաբունիայի դեմ քրեական գործ հարուցելը՝ անդրադառնալով ռուս պատգամավորների մտահղացմանը:

Հունիսի 7-ի երեկոյան «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել է ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով: Մեծ թվով օգտատերեր քննադատել են Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031