Բաժիններ՝

ԵՄ-ի խորհուրդը Քրիստին Լագարդին պաշտոնապես առաջարկել է Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում

Եվրամիության խորհուրդն էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների մակարդակով (ԷԿՕՖԻՆ) պաշտոնապես առաջարկել է Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադիչ տնօրեն Քրիստին Լագարդին 2019 – 2024 թվականներին նշանակել Եվրոպայի Կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավարի պաշտոնում:

Այդ մասին ասված է ԵՄ-ի խորհրդի նիստի արդյունքներին նվիրված հայտարարության մեջ, որը տարածվել է հուլիսի 9-ին։«ԷԿՕՖԻՆ-ը հաստատել է ԵԿԲ-ի ղեկավարի պաշտոնում Քրիստին Լագարդին թեկնածու նշանակելու պաշտոնական հանձնարարականը:

Այնուհետեւ նրա թեկնածությունը պետք է հաստատվի ԵԿԲ-ի Կառավարիչների խորհրդի եւ Եվրոպայի խորհրդարանի կողմից: Վերջնականապես նշանակումը պետք է հաստատվի Եվրախորհրդի (ԵԽ-ի գագաթնաժողովի) կողմից հոկտեմբերին»,- ասված է փաստաթղթում:

ԵԿԲ-ի ղեկավարի պաշտոնում Քրիստին Լագարդն առաջադրվել է հունիսի 30 – հուլիսի 2-ին Եվրամիության գագաթնաժողովի որոշմամբ, Եվրամիության ինստիտուտներում հանգուցային պաշտոնների թեկնածուների փաթեթի համաձայնեցման շրջանակներում, այսպիսով ԵՄ-ի խորհրդի որոշումը դարձել է ձեւական քայլ:

Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարները նաեւ անցկացրել են կոնսուլտացիաներ Միջազգային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում համաեվրոպական թեկնածուի առաջադրման առիթով, սակայն առայժմ ոչ մի անուն չեն հայտնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս