ԵՀ-ն «կոշտ» Brexit-ը գլխավոր ռիսկն է համարում ԵՄ-ի տնտեսության համար

Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի հնարավոր դուրս գալն առանց համաձայնագրի («կոշտ» Brexit) մնում է գլխավոր ռիսկը Միության տնտեսության համար: Այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի (ԵՀ) միջանկյալ ամառային տնտեսական կանխատեսման մեջ, որը հուլիսի 10-ին հրապարակվել է Բրյուսելում:

«Առանց գործարքի Brexit-ը մնում է ռիսկի հիմնական աղբյուրը»,- նշված է այնտեղ: Ինչպես իր հերթին մամուլի ասուլիսում ընդգծել է տնտեսական եւ ֆինանսական հարցերի եվրակոմիսար Պիեր Մոսկովիսին, ցանկացած շեղում «մեղմ» Brexit-ից բացասական ազդեցություն կունենա Եվրամիության տնտեսության վրա: Մեծ Բրիտանիան պետք է Եվրամիությունը լքեր 2019 թվականի մարտի 29-ին, այսինքն՝ դուրս գալու մասին գրավոր ծանուցում տալուց հետո երկու տարի անց: Սակայն Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատգամավորները երեք անգամ մերժել են Brexit-ի պայմանների շուրջը համաձայնագրի նախագիծը, որին վարչապետ Թերեզա Մեյը հասել էր Եվրոպայի ղեկավարների հետ բանակցությունների ընթացքում: Ի վերջո ԵՄ-ն համաձայնվել է Brexit-ը հետաձգել նախ ապրիլ-մայիսին, իսկ այնուհետեւ հոկտեմբերի 31-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս