Պենտագոնի նոր ղեկավար կարող է դառնալ Մարկ Էսփերը. Military Times
Մարկ Էսփերն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնի գլխավոր հավակնորդն է: Հուլիսի 9-ին այդ մասին հաղորդել է Military Times թերթը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության աղբյուրներ:
Ներկայումս Էսփերը պաշտպանության նախարարի պաշտոնակատրն է: Պենտագոնի ղեկավարի պաշտոնի հաստատման ընթացակարգի համաձայն՝ պաշտոնակատրի կարգավիճակում գտնվող անձը չի կարող զբաղեցնել նախարարի պաշտոնը: Ըստ որում հրատարակությանը հայտնի է դարձել, որ ժամանակավորապես Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար կդառնա ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախարար Ռիչարդ Սփենսերը:
Բացի դրանից, Պենտագոնի նոր ղեկավարը պետք է նշանակվի մինչեւ հուլիսի վերջը: Ելնելով դրանից՝ Military Times-ը եզրակացության հանգում, որ Պենտագոնը կգլխավորի հենց Էսփերը, որի թեկնածությունն ավելի վաղ առաջադրել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Դրա համար Էսփերը կարող է Սենատի կողմից հաստատման ժամանակ զբաղեցնել (ԱՄՆ-ի ցամաքային զորքերի նախարարի)՝ իր նախորդ պաշտոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: