«Վրացական երազանքում» բացառել են Սահակաշվիլիի կուսակցության հետ ընդհանուր կառավարության ստեղծումը
«Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը կհամագործակցի բոլոր կուսակցությունների հետ, բացի «Սիասնական ազգային շարժումից», որի հիմնադիրը նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին է: Հուլիսի 17-ին այդ մասին հայտարարել է «Վրացական երազաքի» հիմադիր եւ նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ խոսելով իրադարձությունների զարգացման այն տարբերակի մասին, եթե 2020 թվականին խորհրդարանական համամասնական ընտրությունների արդյունքներով կուսակցությունը անհրաժեշտ քանակությամբ մանդատներ չհավաքի միանձնյա կառավարություն կազմելու համար:
«Ես չեմ բացառում, որ 2020 թվականին մենք մեծամասնություն լինենք: Եթե դա տեղի չունենա, եւ նման հավանականություն կա, մենք կհամագործակցնեք բոլորի հետ, բացի «Ազգային շարժումից», ասել է Իվանիշվիլին: Համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցակցումը բողոքի ակցիաների մասնակիցների պահանջներից մեկն է, որոնք հունիսի 20-ից Թբիլիսիում տեղի են ունենում խորհրդարանի շենքի մոտ: Հանրահավաքի մասնակիցները նաեւ պահանջում են ներքգործնախարարության ղեկավար Գեորգի Գախարիայի պաշտոնաթողությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: