Բաժիններ՝

ՄԱԿ-ը Հարավ – արևելյան Ասիայում մետամֆետամինի առևտրի ծավալը գնահատել է 30-60 մլրդ դոլար

Անդրազգային հանցավոր սինդիկատներն ավելի ու վելի ազդեցիկ են դառնում Հարավ -արեւելյան Ասիայում, իսկ ապօրինի գործունեությունից նրանց կողմից ստացվող շահույթը հասել է աննախադեպ ծավալների: Այդ մասին ասված է Թաիլանդի Օտարեկրացի լրագրողների ակումբում ՄԱԿ-ի Թմրանյութերի եւ հանցավորության վարչության (ՄԱԿ-ի ԹՀՎ)՝ հուլիսի 17-ին նեկայացված զեկույցում:

Նման խմբերը տարեկան տասնյակ միլիարդավոր դոլարների շահույթ են բերում թմրանյութերի, կեղծամակնիշ ապրանքների եւ դեղորայքի, վայրի բնության տեսակների եւ փայտանյութի՝ աճող առեւտրի, ինչպես նաեւ մարդկանց մաքասնենգության պատճառով: Զեկույցում նշված է Մյանմայում մետամֆետամինի արտադրության ավելացումը եւ դրա տարածումն Ասիա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: ՄԱԿ-ի տեղեկատվությամբ՝ այդ թմրադեղով առեւտրի ծավալն անցյալ տարի կազմել է 30,3 միլիարդից մինչեւ 61,4 միլիարդ դոլար, իսկ 2013 վականին այդ ցուցանիշը կազմել է 15 միլիարդ: Դրա հետ մեկտեղ տարածաշրջանում հերոինի շուկան գնահատվում է 10,3 միլիարդ դոլար:

Մասնագետները համոզված են, որ արգելված թմրանյութերի իրացման համար ամենաարժեքավոր շուկաները գտնվում են Ավստրալիայում, Ճապոնիայում, Նոր Զելանդիայում եւ Հարավային Կորեայում: Անցյալ տարի դրանք սպառել են շուրջ 320 տոննա զուտ մետամֆետամին, ինչը, փորձագետների գնահատումներով՝ կազմում է Մյանմայի հյուսիսի արդյունաբերական լոբորատորիաների հիմնական զանգվածը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031