Բաժիններ՝

Եվրակոմիսարն առաջարկել է «միասնական ճակատով» հանդես գալ ԵՄ փախստականների ժամանման խնդրի շուրջ

Եվրամիության (ԵՄ) երկրները պետք է ավելի ծանրակշիռ մոտեցում մշակեն Միջերկրական ծովով Եվրոպա ժամանող միգրանտների հիմանխնդրի լուծման նկատմամբ: Այս մասին լրագրողներին հայտարարել է միգրացիայի, ներքին գործերի եւ քաղաքացիության եվրակոմիսար Դիմիտրիս Ավրամոպուլոսը Եվրամիության երկրների ներքին գործերի նախարարությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումն սկսվելուց առաջ, որը հուլիսի 18-ին բացվում է Հելսինկիում:

«Ես ԵՄ-ի անունից բոլոր երկրներին կոչ կանեմ հանդես բերելու ավելի մեծ համերաշխություն: Մենք չենք կարող դեպքից դեպք լուծել այդ հարցերը, մեզ ավելի երկարաժամկետ լուծումներ են անհրաժեշտ»,- ընդգծել է նա:

Նրա խոսքով՝ նպատակն այն չէ, որ «երկրներին հարկադրենք համերաշխության, այլ համզենք նրանց» հանդես գալ միասնական ճակատով ԵՄ փախստականների ժամանման հիմնախնդրի շուրջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս