Բաժիններ՝

Պուտինը շնորհավորել է Մերկելին 65-ամյակի առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին եւ նրան շնորհավորել 65-ամյա հոբելյանի առթիվ: Այդ մասին հաղորդել են Կրեմլի մամուլի ծառայությունում: Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Անգելա Մերկելին: Հեռագրում Պուտինը, որն ավելի վաղ խոստովանել է, որ Մերկելի հետ շփվում է «դու»-ով, դիմել է նրան. «Թանկագին Անգելա»:

«Ղեկավարի քո քաղաքական հատկանիշները, քո հաջող բազմամյա գործունեությունը ֆեդերալ կանցլերի պաշտոնում ըստ արժանվույն են գնահատվում Գերմանիայում, ինչպես նաեւ Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում,- ընդգծել է պետության ղեկավարը:- Գնահատում եմ մեր միջեւ ստեղծված հարաբերությունները, որոնք թույլ են տալիս անկեղծորեն քննարկել ցանկացած, նույնիսկ ամենաբարդ հարցերը: Ուրախ կլինեմ մեր երկխոսության եւ համատեղ աշխատանքի շարունակմանը»: Պուտինը պաշտոնակցին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, բարեբախտություն եւ հաջողություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս