Վենեսուելան անցյալ շաբաթ 40 մլն դոլար գումարի ոսկի է վաճառել. Bloomberg
Վենեսուելայի իշխանություններն անցյալ շաբաթ 40 միլիոն դոլար գումարի ոսկի են վաճառել, չնայած Միացյալ Նահանգների գործող պատժամիջոցներին: Հուլիսի 15-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Գործակալության տվյալներով՝ Վենեսուելայի Կենտրոնական բանկը (ԿԲ) մոտավորապես մեկ տոննա ոսկի է վաճառել հուլիսի 12-ին: Գործակալությունը չի նշում, թե ինչ երկրներ են ձեռք բերել թանկարժեք մետաղը, սակայն հայտնում է Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Թուրքիան՝ որպես հնարավոր գնորդներ:
Նշվում է, որ Բոլիվարյան Հանրապետության ԿԲ-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել իրադրությունը: Գործակալության տվյալներով՝ ընդհանուր առմամբ ապրիլի սկզբից ի վեր Վենեսուելան վաճառել է շուրջ 24 տոննա ոսկի, ինչի պատճառով նրա ոսկեարժութային պահուստները նվազել են մինչեւ 8,1 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: