Բաժիններ՝

Նեպալում հեղեղումների և սողանքների զոհերի թիվը հասել է 90-ի

Նեպալում տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումների եւ սողանքների զոհերի թիվը հասել է 90-ի, եւս 31 մարդ համարվում է անհայտ կորած, հաղորդել է ANI գործակալությունը՝ վկայակոչելով Նեպալի ներքին գործերի նախարարություն։ Ավելի վաղ հաղորդվել էր 78 զոհվածների եւ 40 տուժածների մասին:

«Ավելի քան 3366 մարդ է փրկվել ամբողջ երկրում: Տվյալների հավաքումը եւ օգնության բաշխումն ընթանում են լրիվ ընթացքով»,- մեջբերում է անում գործակալությունը նախարարության հաղորդագրությունից: Սանիտարական պայմանների բացակայությունն ուժեղացրել է երկյուղները համաճարակների հնարավոր բռնկման հնարավորության մասին:

Նեպալի իշխանություններն առայժմ որոշել են օգնություն չխնդրել այլ պետություններից եւ տեղական անձնակազմին ուղարկել են արագացնելու տարահանումը եւ արտակարգ օգնության ցուցաբերումը: Ինչպես հաղորդել է գործակալությունը, Նեպալում հուլիսի 11-ին տեղատարափ անձրեւներ են մոլեգնել ամբողջ երկրի 70 շրջաններից 31-ում:

Իշխանությունների տվյալներով՝ այդ վայրերում գործի են դրված առնվազն 27 հազար ոստիկաններ, 8 հազար զինծառայողներ եւ 8150 զինված ոստիկանական ուժեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս