Ավելի քան 5 մլն մարդ է հեղեղման գոտում հայտնվել Հնդկաստանի հյուսիս – արևելքում. NDTV
Առնվազն 5,2 միլիոն մարդ է ջրածակված գոտում հայտնվել Հնդկաստանի Ասամի հյուսիս – արեւելյան նահանգում, որտեղ սաստիկ հեղեղում է: Ինչպես հուլիսի 17-ին հաղորդել է NDTV հեռուստաալիքը, ավելի քան 150 հազար մարդ է տեղափոխվել ժամանակավոր տեղավորման ճամբարներ, տարահանումը շարունավում է։
Հզոր մուսոնային տեղատարափ անձրեւների հարուցած հորդացումներ են նահանգի 33 օկրուգներից 30-ում, նահանգ, որի ընդհանուր բնակչությունը շուրջ 31 միլիոն է: Ափերից դուրս են եկել տարածաշրջանի 11 գետեր, այդ թվում Հնդկաստանի խոշորագույն գետերից մեկը՝ Բրահմապուտրան: Վերջին տվյալներով՝ զոհվել է 20 մարդ, եւս մի քանի տասնյակը համարվում է անհայտ կորած:
Փրկարարական աշխատանքներին մասնակցում են Տարերային աղետների արձանգաքման ազգային ուժերի 15 անձնակազմեր եւ բանակի ստորաբաժանումներ: Հեղեղված շրջանների բնակիչների տարահանանը ներգրավված են ռազմական ուղղաթիռներ: Ջրի տակ է անցել Քազիրանգա արգելոցի զբաղեցրած տարածքի ավելի քան 90 տոկոսը, որտեղ բնակվում են հազվագյուտ տեսակներ, այդ թվում հնդկական միաեղջյուր ռնեգեղջուրներ: Առնվազն 30 կենդանի սատկել է: Տեղատարափ անձրեւներն ու հեղեղումները վնաս են հասցրել Ասամի ենթակառուցվածքին, վնասվել են մի շարք կամուրջներ եւ ճանապարհներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: