Բաժիններ՝

Nordwind ավիաընկերության պահուստային ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում

Nordwind («Հյուսիսային քամի») ավիաընկերության պահուստային ինքնաթիռը Մոսկվա – Երեւան ինքնաթիռի ուղեւորներով, որը հարկադրված դադարեցրել էր թռիչքը խցիկի ծխոտման պատճառով, վայրէջք է կատարել Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում: Այդ մասին հուլիսի 19-ի առավոտյան ՏԱՍՍ-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունում:

«Մոսկվայից Nordwind ավիաընկերության չվերթը «Զվարթնոց» օդանավակայանում վայրԷջք է կատարել 09:08-ին (Մոսկվայի ժամանակով 08:08-ին),- նշել են այնտեղ:

Քննչական կոմիտեն Շերեմետևո օդանավակայանում Nordwind («Հյուսիսային քամի») ավիաընկերության օդանավում ծխոտման պատճառը համարել է օդափոխման համակարգում հիդրավլիկ հեղուկի և յուղի գոլորշիների ներթափանցումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս