Բաժիններ՝

Թեհրանը չի ցանկանում փակել Որմզդի նեղուցը, բայց ունի այդ հնարավորությունը. Զարիֆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ երկիրը կարող է փակել Որմզդի նեղուցը նավթի փոխադրման համար, սակայն չի ցանկանում դա անել:

«Մենք, անշուշտ, հնարավորություն ունենք անելու դա, բայց, իհարկե, չենք ցանկանում դա անել, որովհետեւ Որմզդի նեղուցը եւ Պարսից ծոցը մեր փրկարարական գիծն են»,- ասել է նա Bloomberg հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե Որմզդի նեղուցը կփակվի արդյոք Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ուժերի կողմից:

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմն սպառնացել է փակել Որմզդի նեղուցն այլ երկրներ նավթի փոխադրման համար՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցային ճնշումը շարունակվելու դեպքում: Ի պատասխան Պենտագոնը հայտարարել է, թե պատրաստ է ապահովելու նավարկության ազատությունն այդ տարածաշրջանում: Որմզդի նեղուցը, որով փոխադրվում է աշխարհում սպառվող ամբողջ նավթի գրեթե մեկ հինգերորդ մասը, միացնում է Պասից եւ Օմանի ծոցերը:

Այդ ուղիով է փոխադրվում այն նավթի մեծ մասը, որն արտահանվում է Սաուդյան Արաբիայից, Իրանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Քուվեյթից եւ Իրաքից, ինչպաս նաեւ գրեթե ամբողջ հեղուկացված բնական գազը, որն արտադրում է աշխարհում այդ վառելիքի խոշորագույն արտահանող Կատարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս