Բաժիններ՝

Արաբական Միացյալ Էմիրությունները կանաչ տնտեսություն ստեղծելու երկարատև ծրագիր է իրագործում

Աբու Դաբին ամրապնդել է իր համաշխարհային դիրքը՝ որպես վերականգնվող էներգիայի և մաքուր տեխնոլոգիայի առաջատար կենտրոն՝ շնորհիվ իր «Արևային N1 կայանի», որն աշխարհում արևային էներգիայի ամենամեծ նախագիծն է, ինչպես նաև ստեղծվել է «Մուհամմադ բին Ռաշեդ ալ Մաքթումի Արևային Էներգիա» համալիրը, իսկ 2012թ․ մեկնարկել է նաև «Կանաչ տնտեսություն հանուն Կայունության» նախաձեռնությունը, որը երկարատև ծրագիր է ստեղծելու կանաչ տնտեսություն։ Այս նախաձեռնության նպատակն է ԱՄԷ-ն դարձնել առաջատար երկիր կանաչ ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման մեջ՝ միևնույն ժամանակ պահպանելով կայուն շրջակա միջավայր, որը կնպաստի տնտեսության երկարատև զարգացմանը։ Նախաձեռնությունը ներառում է մի շարք ռազմավարական ծրագրեր էներգիայի, գյուղատնտեսության, ներդրումների, շրջակա միջավայրի և կառուցապատման ոլորտներում՝ նպատակ ունենալով բարձրացնել Էմիրություններում կյանքի որակը։

ԱՄԷ-ն հյուրընկալում է ՄԱԿ-ի «Վերականգնվող Էներգիայի միջազգային գործակալության»՝ IRINA գրասենյակը, այդպիսով դառնալով առաջին ոչ եվրոպական երկիրը, որը հյուրընկալում է ՄԱԿ-ի գործակալություններից մեկի գլխավոր գրասենյակը։

Կայունությունը հիմնված է երեք հիմնական սյուների վրա, դրանք են՝ տնտեսությունը, հասարակությունը և շրջակա միջավայրը, իսկ էներգիան համարվում է այս երեք սյուների հիմնական շարժիչը, որը նպաստում է տնտեսության զարգացմանը, հասարակության բարեկեցությանը, սակայն բացասական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա։

ԱՄԷ-ն կառուցում է մի շարք կայուն քաղաքներ, որոնք պահպանում են էներգիան՝ օգտագործելով վերականգնվող էներգիան՝ ժամանակակից տեխնոլոգիաների եւ մեթոդների միջոցով։ Ինչպես օրինակ Մասդառ քաղաքը համարվում է կայուն քաղաք կառուցելու առաջին փորձը Մերձավոր Արևելքում, որի նպատակն է կրճատել ջրի և էներգիայի սպառումը, թափոնների արտադրությունը՝ օգտագործելով արևային էներգիա։

Կայունությունը համարվում է Դուբայ Էքսպո 2020-ի գլխավոր սկզբունքներից մեկը։ Ցուցահանդեսը անցկացվելու է Դուբայի հարավում, որտեղ էներգիայի կեսը օգտագործվում է վերականգնվող էներգիայի աղբյուրներից, իսկ մյուս կեսը արտադրվում է տեղում։ ԱՄԷ-ն շարունակում է Կայունության երկիր ստեղծելու՝ հիմնադիր նախագահ շեյխ Զայիդ բին Սուլթան Ալ Նահյանի տեսլականը։

Արաբական Միացյալ Էմիրությունները քաղաքակրթական զարգացման և առաջընթացի մեծ ճանապարհ է անցել՝ կարողանալով ամրապնդել իր ուրույն դիրքն աշխարհում։ Դեռևս 2008թ․ ԱՄԷ-ում մեկնարկել է «Զայեդի անվան մրցանակը հանուն ապագայի էներգիայի», որը 2018թ․ ապրիլ ամսին վերանվանվել է «Զայեդի անվան Կայունության մրցանակ» և, որին մասնակցել է 2100 դիմող 130 երկրից։ Այս մրցանակն իր հերթին ընդգծում է ԱՄԷ-ի՝ Կայունությանն ուղղված քաղաքականությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս