Բաժիններ՝

Եվրախորհրդարանը սոսկալի է որակել ԱՄՆ-ում միգրանտներին պահելու պայմանները

Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները մտահոգություն են հայտնել ԱՄՆ-ի տարածքի հատուկ կենտրոններում անօրինական միգրանտներին պահելու պայմանների պատճառով, ինչպես նաեւ ափսոսանք ամերիկա-մեքսիկական սահմանին բռնված միգրանտների ընտանիքները բաժանելու կանոնավոր պրակտիկայի առիթով: Համապատասխան բանաձեւն ընդունվել է հուլիսի 18-ին Ստրասբուրգում ԵԽ-ի լիագումար նիստում:

Դրա օգտին քվեարկել է 330 պատգամավոր, դեմ՝ 252-ը, ձեռնպահ է մնացել 55-ը:

«(ԵԽ-ն) անհանգստացած է այն սոսկալի պայմաններից, որոնցում գտնվում են միգրանտները եւ ապաստան հայցողներն, առանձնապես երեխաները, ԱՄՆ-ի միգրացիոն կենտրոններում, մասնավորապես, անբավարար բժշկական օգնության, նորմալ սանիտարական պայմանների եւ կերակրի բացակայության պատճառով»,- ասված է հայտարարության տեքստում:

Այդ առանչությամբ պատգամավորներն ափսոսանք են հայտնում վերջերս այդ կենտրոններից մեկում յոթ դեռահաս միգրանտների մահվան պատճառով եւ կոչ են անում ղեկավարվելու մարդու իրավունքների բնագավառում ԱՄՆ-ի միջազգային հանձնառություններով, ապահովելու բոլոր նրանց բազային պահանջմունքներն, ովքեր պահվում են այդ կենտրոններում: Նաեւ նրանք պնդում են, որ երեխաները միանան իրնեց ծնողներին կամ ուղեկցողներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս